Վարդան Ջհանյանը մասնակցել է CRIRSCO-ի նախագահ Գարթ Քիրքհեմի հետ հանդիպմանը
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանն ընդունել է «Հանքային պաշարների հաշվետվությունների միջազգային ստանդարտների կոմիտեի» (CRIRSCO) նախագահ Գարթ Քիրքհեմի գլխավորած պատվիրակությանը։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ ընդգծելով, որ CRIRSCO-ին անդամակցությունը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն և ամրագրված է Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության մեջ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության կողմից CRIRSCO-ին անդամակցության գործընթացի մանրամասները, անդամակցության տեխնիկական և իրավական նախապայմանները:
Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵՆ «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի տնօրեն Հարություն Մովսիսյանը, «Հայաստանի երկրաբանների միության» նախագահ Վահան Գրիգորյանը, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանը, Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը և ասոցիացիայի անդամ Արմեն Ստեփանյանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...