Ո՞վ է որոշելու հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցի՞ն, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը գրում է․
«Հայաստանյան քաղաքական կյանքում երեկ տեղի ունեցավ վտանգավոր նախադեպ: Նիկոլ Փաշինյանը փակ դռների հետևում հանդիպեց այն եպիսկոպոսների խմբին, որոնք նախօրեին հրապարակային հարված էին հասցրել Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Հանդիպեց՝ շնորհակալություն հայտնելով «սկզբունքայնության» համար։
Բայց իրականությունը շատ ավելի խորը և անհանգստացնող է։
Երբ պետության ղեկավարը շրջանցում է Կաթողիկոսին և առանձնահատուկ ելք է որոնում Եպիսկոպոսաց դասի ընտրովի խմբի հետ, դա այլևս «քննարկում» չէ։ Դա փորձ է ներխուժելու Եկեղեցու ինքնավար դաշտ, վերաձևելու ներսում ձևավորված հավասարակշռությունները և իշխանական լոյալությամբ պայմանավորելու եկեղեցական կյանքը։
Այս ամենը տեղի է ունենում այն պահին, երբ Փաշինյանը հրապարակավ հայտարարում է, թե «Հայաստանյայց Եկեղեցին այսօր կաթողիկոս չունի»։ Հիմա այդ նույն ուղերձը վերածվում է գործողության՝ փակ սրահներում «ընտրյալների» հետ հանդիպումներով։
Սա այլևս միայն եկեղեցու ճգնաժամը չէ։ Սա պետություն–եկեղեցի հարաբերությունների վտանգավոր շրջադարձ է, որտեղ քաղաքական շահը փորձում է գերակայել հոգևոր ինքնության նկատմամբ։
Եվ եթե այս ուղին չկասեցվի, մենք կարող ենք կանգնել ոչ միայն ինստիտուցիոնալ քայքայման, այլև հասարակական նոր բևեռացման առաջ՝ հավատքի դաշտի քաղաքականացմամբ։
Հարցն այլևս պարզ է․ ո՞վ է որոշելու մեր հոգևոր կյանքի ապագան՝ ժողովուրդն ու եկեղեցի՞ն, թե՞ իշխանության տակտիկական հաշվարկները»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...