Անհրաժեշտ է ոտքի կանգնել և պայքարել հանուն մեր եկեղեցու, հանուն մեր պետության․ Դավիթ Համբարձումյան
«Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ,
Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» թեմայով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին։ Սա կարևոր իրադարձություն էր, որն ամբողջապես միտված էր Հայաստանում առկա բազմաթիվ խնդիրների բուն էության բացահայտմանը։ Այդ հարցերի՝ խորհրդարանական ամբիոնից բարձրաձայնումը, անկասկած, մեծ ազդեցություն է ունենալու ոչ միայն իշխանությունների բռնատիրական մղումները զսպելու, այլև, որ ավելի կարևոր է, միջազգային հանրությանը հայ ժողովրդի իրական դիրքորոշումը ցուցադրելու և այդ դիրքորոշումն ազդեցիկ քաղաքական գործոն դարձնելու տեսանկյունից։ Եվ շատ ուրախ եմ, որ լսումների առաջին արդյունքները երկար սպասել չտվեցին. երեկ ազատվել է կին քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանը։ Անկասկած, սա հաղթանակ է, որի առիթով շնորհավորում եմ բոլորիս։
Սիրելի հայրենակիցներ, ես ավելի քան վստահ եմ, որ համակարգված և թիրախային աշխատանքով մենք կարող ենք շատ ավելիին հասնել։ Այսօր արդեն մեծ ուրախությամբ կարող ենք արձանագրել, որ իրապես կարևոր խնդիրների լուծման անհրաժեշտությունն ի զորու է միավորել ընդդիմադիր ռեսուրսը։ Քաղբանտարկյալների ազատության և իրավունքների համար մղվող պայքարի վերջին օրերի զարգացումները դրա վառ ապացույցներից են։ Դրա ապացույց է նաև իմպիչմենտի օրակարգի շուրջ ընդդիմադիր խմբակցությունների ձևավորած միասնական մոտեցումը։ Մենք պետք է շարունակենք աշխատել այս ուղղությամբ։ Նիկոլի ու նրա խմբակի իշխանությունն ամեն օր մահացու վտանգ է մեր պետության և ժողովրդի համար։ Հետևաբար, դավաճանների այս իշխանությունը պետք է օր առաջ հեռացվի։
Այսօր մենք ունենք դրա հնարավորությունը։ Անհրաժեշտ է ոտքի կանգնել։ Պայքարել հանուն մեր եկեղեցու, հանուն մեր պետության, հանուն մեր ժողովրդի, հանուն մեր ապագայի։
Կրկին անգամ շնորհակալություն հայտնելով խորհրդարանական լսումների կազմակերպիչներին ու մասնակիցներին՝ ուզում եմ բոլորին իմ ջերմ ողջույնները փոխանցել և հավաստիացնել, որ ամեն ինչ ճիշտ և արդունավետ ուղու վրա է դրված։ Եկեք չշեղվենք այդ ուղուց և նպատակասլաց կերպով հասնենք հաղթանակի»։
Դավիթ Համբարձումյան
2025թ. Նուբարաշեն ՔԿՀ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...