Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Վարչապետի դիրքորոշումը չենք կարող հաշվի չառնել. փոխնախարարը՝ Սահմանադրության նախաբանից հռչակագրին հղումը հանելու մասին

Նոր Սահմանադրության տեքստի հետ կապված աշխատանքները շարունակվում են: Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը դեռ չի քննարկել Անկախության հռչակագրի հարցը, «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը:

«Խորհրդում դեռ այս հարցին չենք հասել։ Ժամանակի ընթացքում, երբ որ արդեն քննարկվի, այդ հարցն էլ քննարկվի, կտեղեկանաք, բայց այս պահին դեռ խորհրդում այդ հարցը քննարկման առարկա չի դարձվել, քանի որ ձևակերպումների մակարդակով առնվազն մենք դեռ առաջարկ այս պահին չունենք իրենց ներկայացնելու», - ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում ունի Դադունցը, ինչպիսի՞ն պետք է լինի մոտեցումը մասնագիտական հանձնաժողովի, արդյոք նախաբանում կթողնվի՞ հղումը Անկախության հռչակագրին, փոխնախարարը պատասխանեց. «Մենք խորհրդում պետք է այդ հարցը քննարկենք և տեսնենք, կարծում եմ՝ տարբեր տեսակետներ կլինեն, քանի որ խորհրդում տարբեր շրջանակներից են ներկայացված. և տարբեր մասնագետներ կան, իրենց կարծիքը իհարկե կարևոր է, և կսպասենք այդ քննարկումներին»։

«Ազատություն». - Իսկ Ձեզ համար ի՞նչը պետք է հիմք լինի այն հանել կամ թողնելու հարցում։

Տիգրան Դադունց. - Դե հիմքը, եթե չեմ սխալվում, վարչապետը նաև սրան անդրադարձել է իր ելույթներում, և այո, այդ խորհուրդը վարչապետի որոշմամբ է ստեղծվել, հետևաբար վարչապետի կողմից առաջ քաշվող թեմաները անպայման պետք է քննարկվեն այնտեղ։

«Ազատություն». - Կարո՞ղ է վարչապետի դիրքորոշումը նաև պատճառ կամ հիմք դառնալ, որ դուք ամեն դեպքում գաք այդ եզրահանգմանը, որ պետք է հանել։

Տիգրան Դադունց. - Մենք՝ որպես Արդարադատության նախարարություն, ինչպես գիտեք, մենք ենք առաջարկում թեմաները խորհրդին, խորհրդի անդամները ևս բաց են թեմաներ առաջարկելու առումով, բայց այսքան ժամանակ մեկ-երկու դեպք է եղել, որ ներկայացրել են, հիմնականում առաջարկներով հանդես է գալիս Արդարադատության նախարարությունը:

Շատ հնարավոր է, որ այդ փուլին, իհարկե, հասնենք, ես այս պահին չեմ կարող ասել, դեռ անձամբ այդ հարցը նախարարի հետ չենք որոշել երբ և ինչպես, բայց քննարկումները, իհարկե, որ տանեն դրան, այդ հարցը կքննարկվի։ Ամեն դեպքում, ինչպես նշեցի, վարչապետն էլ այդ մասին արդեն հրապարակային նշել է, իր կարծիքը նշել է։

«Ազատություն». - Այսինքն՝ դուք հաշվի կառնեք:

Տիգրան Դադունց. - Եթե խորհուրդը նկատի ունեք, խորհրդում քվեարկություն է իրականացվում յուրաքանչյուր հարցում։ Խորհուրդն է հաստատում, այսինքն՝ տեքստը ներկայացվում է խորհրդի քվեարկությանը։

«Ազատություն». - Տեքստ գրելիս հաշվի կառնե՞ք վարչապետի դիրքորոշումը։

Տիգրան Դադունց. - Դե չենք կարող հաշվի չառնել, որովհետև մենք գործադիր իշխանություն ենք, և նախարարությունը ներկայացնելու է իր առաջարկը։ Եթե կլինեն այլ առաջարկներ խորհրդի այլ անդամների կողմից, ինչը չի բացառվում, իհարկե կքննարկվի, նման դեպքեր եղել են, երբ նախարարությունը մի բան է առաջարկել, խորհրդի անդամը՝ այլ բան, և դրվել է քվեարկության։