Եկեղեցին որոշել է լրջորեն դիմադրել Նիկոլ Փաշինյանին
Ինչպես և սպասվում էր, Նիկոլ Փաշինյանի կողմն անցած փոքրաթիվ եպիսկոպոսները միայնակ են մնացել Հայ Առաքելական ողջ եկեղեցու դեմ։ Երեկ, տարածված հայտարարությունից հետո, Գերագույն հոգևոր խորհուրդը ժողով է գումարել, որին հրավիրել են նաև Նավասարդ Կճոյանին և մյուս սրբազաններին, ովքեր Գարեգին Բ–ին ուղղված նամակ էին ստորագրել, նաև գնացել էին հանդիպման Նիկոլ Փաշինյանի հետ։
Պարզվում է, այդ անձինք խրոխտ և խիզախ են միայն հեռավորությունից և հրաժարվել էին ներկայանալ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին՝ այդ կերպ ձախողելով ժողովի աշխատանքները։ Իսկ ժողովին ներկա մյուս բարձրաստիճան հոգևորականները, ապա և վարդապետաց դասը, վերահաստատել էր իր ուխտը՝ հավատարիմ մնալով Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Վարդապետները Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ պատգամում են եկեղեցու քահանաներին և հավատացյալներին չգայթակղվել և չտրտմել հոգևորականության հասցեին հնչած զրպարտություններից և հալածանքներից, չօտարանալ Մայր եկեղեցու հոգևոր կյանքից։
Ըստ էության, Փաշինյանի այս գործողությունը կարելի է ձախողված համարել, թեպետ պետք է հանուն արդարության նշել, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք խաղաքարտեր ունի, որոնք պարբերաբար ակտիվացնում և խաղարկում է ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։ Փաշինյանը վաղը նաև պատարագի է մասնակցելու հենց Երևանի Մայր եկեղեցում, որտեղ այսօր պատարագ է մատուցել Գարեգին Բ–ը, իսկ հավատացյալների բազմությունն այնքան մեծ է եղել, որ, ըստ մամուլի, հիմա էլ Փաշինյանն է փորձում հնարավորինս ավելի մեծ ներկայություն ապահովել՝ ցույց տալու, թե իբր իրեն ավելի շատ են աջակցում հավատացյալները։
Այդ նպատակով նաև վարչական ռեսուրս են փորձում կիրառել՝ մարդկանց պարտադրելով և համոզելով ներկայանալ եկեղեցի կիրակի առավոտյան։ Ի դեպ, ըմբոստացած եպիսկոպոսները երեկ երեկոյան մի ծավալուն հայտարարություն էլ են տարածել, որտեղ բացառապես գեղեցիկ բառերի կույտ է, և որևէ հստակ պահանջ ներկայացված չէ։
Տաթևիկ Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...