Հայ-թուրքական իմիտացիա
Հայաստանի և Թուրքիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները նոյեմբերի 28-ին հանդիպել են սահմանի Ախուրիկ–Աքյաքա անցակետում և Գյումրիում։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ անցկացվել է Գյումրի–Կարս երկաթգծի վերականգնման և շահագործմանն ուղղված տեխնիկական քննարկումների երկրորդ փուլը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Ինչպես և օրեր առաջ կանխատեսել էինք, Թուրքիան շարունակելու է հարաբերությունների կարգավորման իմիտացիա անել՝ իբր հայկական կողմի հետ ինտենսիվ աշխատում են այդ ուղղությամբ։
Բայց հստակ որևէ քայլ, հարաբերությունների կարգավորում, հաստատում, դեսպանատների բացման հուշագրեր չեն լինելու։ Ավելին՝ նույնիսկ մոտ երեք տարի առաջ ձեռքբերված պայմանավորվածությունները՝ սահմանը 3-րդ երկրների համար բացելու վերաբերյալ, առայժմ կյանքի չեն կոչվելու։
Քանի որ դա ձեռնտու չէ պաշտոնական Անկարային այս փուլում, Ադրբեջանն էլ թույլ չի տալիս կարգավորել հարաբերությունները, քանի դեռ Հայաստանը չի կատարել իրենց պահանջները։ Բայց և Էրդողանին անհրաժեշտ է միջազգային հանրության մոտ աշխատանքի տպավորություն ստեղծել։ Սա նաև Փաշինյանին է ձեռնտու՝ իր «խաղաղության օրակարգով» հայ հանրության գլուխը տանելու համար։
Լուսինե Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...