Այս իշխանությունների օրոք այլևս հնարավոր չէ շնչել․ այլասերումը և ցինիզմը անմարդկային չափերի են հասել
Պարզ քայլեր, որոնք էապես կփոխեն վիճակը
Շատ հաճախ բարդ հարցերն ունենում են պարզ լուծումներ, որոնք էապես կարող են փոխել մեր կյանքը։
1.Փաշինյանի մոտ հավաքված եպիսկոպոսներին եկեղեցուց հեռացնելու պարագայում հայ Առաքելական Եկեղեցին էապես կառողջանա։ Դրանից հետո անխուսափելի կլինի շարունակությունը. եկեղեցին կգնա հետագա մաքրման ու առողջացման, ռեֆորմացիաների։ Եվ երկիրը դուրս կգա այս տոքսիկ թեմայից։
2.Երբ օրենքի ուժով կասեցվի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, անմիջապես կսկսվի քաղաքական դաշտի առողջացման պրոցեսը։ Կդադարի բազմաթիվ անիմաստ կուսակցությունների գոյությունը։ Ասելիք ունեցող բազմաթիվ նոր դեմքեր կինտեգրվեն առկա կամ նոր ձևավորվող առողջ քաղաքական ուժերում։
3.Երբ գտնվի ճիշտ բանաձևը՝ տասնամյակների ընթացքում անարդար հարստացածների «Փոխհատուցում Հայաստանին» գաղափարի համար, և երբ մենք վերջապես շրջանառությունից հանենք «թալանչի» տոքսիկ ձևակերպումը, թույլ կտանք՝ զգալի կապիտալ մտնի Հայաստանի զարգացման ծրագրեր, այլ ոչ՝ գործարքային գրպաններ։
4.Երբ Արցախի մեր հայրենակիցները զանգվածաբար և հրապարակային սկսեն մերժել իրենց թեմի պսևդոառաջնորդին, նա կհասկանա, որ ինքը ոչ մեկի առաջնորդն է։
5.Երբ ՔՊ-ականները վերընթերցեն իրենց առաջնորդի թերթում տպագրված (երբեմն՝ անձամբ հեղինակած) բազում հոդվածները Կճոյանի մասին ու չվախենան հարց տալ՝ Մեծարգո, հիմա մենք նրա՞ հույսին ենք, արդեն այդ կասկածը մարդկային կենդանության հույսեր կարթնացնի։
6.Երբ այս իրականությունը մերժող յուրաքանչյուր ոք իր «մեծարգոյահպատակ» բարեկամին, ընկերոջը հարազատին տեսնելիս ցույց տա իր հստակ քաղաքացիական վերաբերմունքը, երկրում մթնոլորտն էապես կհստականա, կզուլալվի։
7.Երբ ցանկացած միջավայրում տրվի մեկ պարզ հարց. մենք հո անասո՞ւն չենք, որ ամեն ինչ հանդուրժենք, ո՞նց կարող են բոլոր այն եպիսկոպոսները, որոնց մեղադրել են կուսակրոնության խախտման, սրբապղծության, գողության և այլ հանցանքների մեջ, հավաքվեն վարչապետի շուրջ ու պահանջեն այլ հոգևորականի հրաժարական։
Այս իշխանությունների օրոք այլևս հնարավոր չէ շնչել՝ բառի բուն և փոխաբերական իմաստով։ Այլասերումն ու ցինիզմն անմարդկային չափերի են հասել։ Արդեն ֆիզիկապես հնարավոր չէ շնչել. Երևանը օդի աղտոտվածությամբ գազախցիկի է նմանվում։ Երբ յուրաքանչյուրն իր երեխայի առողջությունը կարևորի ավելի, քան իր կոնֆորմիզմը և «քաղաքականությամբ չզբաղվելը», մեր երկիրը լրիվ այլ վիճակում կհայտնվի։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...