ՀՀ-ն ու Իրաքը քննարկել են մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում հուշագրի ստորագրման մանրամասները
Հայաստանի Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Մուհամմադ Ալ-Շեյխլիի հետ։ Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն:
«Հանդիպման ընթացքում ներկայացվել են զբոսաշրջության ոլորտում առկա իրավիճակը, ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև քննարկվել են մի շարք կարևոր ուղղություններ, այդ թվում՝ երկու երկրների միջև մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում փոխըմբռնման հուշագրի նախագծի ստորագրման ընթացակարգերն ու ժամկետները, Հայաստանի և Իրաքի զբոսաշրջային ներուժի ներկայացում և մարքեթինգային նախաձեռնությունների վերաբերյալ իրազեկվածության բարձրացում, երկու երկրների զբոսաշրջային կազմակերպությունների միջև գործակցային կապերի հաստատում, ներառյալ առցանց հանդիպում պետական և մասնավոր կազմակերպությունների միջև և երկիր ներկայացում երկու կողմերի միջև, զբոսաշրջության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- նշված է հաղորդագրությունում:
Կողմերը կարևորել են նաև երկկողմ գործակցության խորացման և զբոսաշրջային փոխանակումների ակտիվացման անհրաժեշտությունը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...