Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Մարթա Կոսը հավատում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունը հնարավոր է

Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը լավատես է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Մարթա Կոսն այդ մասին ասել է Բրյուսելում հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավատում է, որ Հայատանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կհաստատվի՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանությունների հռետորաբանությունը չի փոխվում, այդ երկրի նախագահն օրակարգում է պահում այսպես կոչված «արևմտյան Ադրբեջանի» նարատիվը«Ես եղել եմ Բաքվում, խոսել եմ Ադրբեջանի նախագահի հետ, ինչպես նաև Երևանում խոսել եմ ձեր նախագահի, ձեր վարչապետի հետ:

Երկու երկրներում էլ ես շատ դրական ազդակներ ստացա։ Այնպես որ, այ’ո, ես հավատում եմ: Ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է, և գիտեք, այն, ինչ տեղի է ունենում հիմա, արդեն զարգացում է դրական ուղղությամբ»,- ասել է Կոսը։ Նա հիշեցրել է, որ վերջերս տեղի են ունեցել հայ և ադրբեջանցի փորձագետների փոխայցելություններ միմյանց երկրներ, ինչը նախկինում ուղղակի անհնար էր պատկերացնել։

ԵՄ բարձր հանձնակատարը Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատման հարցում կարևորում է նաև Թուրքիայի դերակատարումը։ «Վաղը ես հանդիպելու եմ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հետ, մենք կապի մեջ ենք նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կատարվող իրադարձությունների վերաբերյալ: Դրսից հետևելով` դուք, գուցե,  կարող եք կասկածամիտ լինել, թե արդյոք մտադրությունները իրական են:

Ես զգում եմ, որ դրանք իրական են, քանի որ ներգրավված է  նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները: Խոսքը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության մասին է, որը շատ ավելին է, քան պարզապես խաղաղությունը երկու երկրների միջև, դա տարածաշրջանային խաղաղության մասին է: Այդ իսկ պատճառով ես շատ դրական եմ տրամադրված:

Եվ իմ կարծիքով, այո, դեռ պետք է, որ այս խաղաղության պայմանագիրը ստորագրվի, բայց մենք բոլորս՝ ներառյալ Եվրոպական Միությունը, պետք է անենք ամեն ինչ, որպեսզի ձեր երկիրը (խմբ․ նկատի ունի Հայաստանը)  և Ադրբեջանը կարողանան ապրել խաղաղության մեջ:

Եվ սա այն է, ինչի վրա մենք աշխատում ենք և ինչի վրա հույս ենք դնում»,- եզրափակել է Մարթա Կոսը:Հայաստանն ու Ադրբեջանն օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանը շարունակում է որպես նախապայման դնել Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը, ինչն անընդունելի է հայկական կողմի համար։