Ռուբիոն խոսել է Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ բանակցություններում գլխավոր տարաձայնության մասին
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խոսել է Դոնալդ Թրամփի ծրագրի շուրջ բանակցություններում գլխավոր տարաձայնության մասին։
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ վերջին բանակցություններում վեճերի առանցքային առարկան մնում է 30-50 կմ հատվածը և Դոնեցկի մարզի տարածքի մոտ 20%-ը, որ գտնվում են Ուկրաինայի վերահսկողության տակ: Նա նաև նշել է, որ հակամարտության ավարտի համար Ռուսաստանի հետ շփվելու անհրաժեշտություն կա։
«Ի վերջո, գիտեք, դա մեր գործը չէ: Սա մեր պատերազմը չէ։ Մենք չենք կռվում։ Դա այլ մայրցամաքում է: Մենք ներգրավված ենք, քանի որ մենք միակն ենք, ով կարող է լուծել այս հակամարտությունը: Եվրոպական երկրներ, աշխարհում այլևս ոչ ոք չի կարող դա անել: Չինացիները չեն կարող: Աշխարհում միակ առաջնորդը, որը կարող է խոսել երկու կողմերի հետ և հնարավորինս մեծ գործարք կնքել, նախագահ Թրամփն է:
Մենք փորձում ենք հասկանալ, թե արդյոք կարող ենք հաղթահարել երկու կողմերի միջև առկա տարաձայնությունները։ Դրա համար մենք պետք է խոսենք երկու կողմերի հետ։ Մենք ունենք մի քանի ոչ ռացիոնալ մարդիկ, որոնք ներգրավված են այս հարցում։ Մարդիկ, ովքեր կարծում են, որ մենք պետք է խոսենք միայն ուկրաինական կողմի հետ և ընդհանրապես չխոսենք ռուսների հետ։ Առանց Ռուսաստանի հետ խոսելու անհնար է վերջ դնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին։ Պետք է հաշվի առնել նաև Ուկրաինայի դիրքորոշումը։ Ի վերջո, դա կախված կլինի նրանցից»,-նշել է ԱՄՆ պետքարտուղարը:




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...