Պենտագոնում ավարտվել է Signal չաթում նամակագրությունների սկանդալի հետաքննությունը
Պենտագոնի գլխավոր տեսուչի պաշտոնակատարն ավարտել է իր հետաքննությունը՝ պարզելու համար, թե արդյոք Պենտագոնի քարտուղար Փիթ Հագսեթը խախտում է կատարել՝ հաղորդագրությունների Signal հավելվածում հարձակման ծրագրերը հրապարակելով։ Bloomberg-ին հայտնել են գործին ծանոթ աղբյուրները։
Bloomberg-ի տվյալներով՝ Պենտագոնի գլխավոր տեսուչի «Signal gate» սկանդալի վերաբերյալ զեկույցը երեքշաբթի ներկայացվել է ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեին։
Զեկույցում վերլուծվել է Հագսեթի հաղորդագրությունները Եմենում հութի զինյալների դեմ ԱՄՆ ծրագրված ավիահարվածների մասին, որոնք ուղարկվել էին Signal խմբային չաթին, որին պատահաբար մուտք է գործել The Atlantic-ի խմբագիրը։
Հաշվետվությունը պահանջել են Սենատի կոմիտեի անդամները,մասնավորապես՝ կոմիտեն նախագահող հանրապետական Ռոջեր Ուիքերը, և դեմոկրատ Ջեք Ռիդը։
Մասնավորապես, նրանք խնդրել են գնահատական տալ, թե «ինչպես են ինչ-որ անձինք գաղտնի տեղեկություն, ներառյալ՝ գաղտնի համակարգերից օպերատիվ մանրամասներ փոխանցել ոչ գաղտնի համակարգերին»։
Պենտագոնի գլխավոր տեսուչի ճշգրիտ եզրակացությունը Հագսեթի գործողությունների վերաբերյալ դեռևս անհայտ է։ Bloomberg-ի աղբյուրների տվյալներով՝ զեկույցի ոչ գաղտնի մասը, ենթադրվում է, կհրապարակվի ընթացիկ շաբաթվա մեջ։
Հիշեցնենք, որ 2025 թվականի մարտին The Atlantic-ի խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը պատմել էր, թե ինչպես է պատահաբար միացել Signal խմբային զրույցին ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Զրույցի ընթացքում Պենտագոնի ղեկավարը քննարկել է հութի զինյալների դեմ հարձակումների մանրամասն ծրագրերը, ներառյալ՝ ճշգրիտ ժամկետները և զենքերը, քննարկում, որը, ըստ Թրամփի վարչակազմի քննադատների, կարող է խախտել գաղտնի տեղեկատվության մշակման արձանագրությունները և սպառնալ ազգային անվտանգությանը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...