2019 թվականի փասատթուղթը ցույց տվեց, որ Արցախը կարող էր ունենալ ինքնորոշման իրավունք՝ Ադրբեջանից դուրս․ Լևոն Քոչարյան
Աղվան Վարդանյանի հետ տեսակցել ենք Բագրատ և Միքայել Սրբազաններին, նրանք խցում շատերից ավելի ազատ են։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։
«Մոտ երկու-երեք ժամ անցկացրել ենք նրանց խցում, խոսել ենք, զրուցել ենք, ստեղծված իրավիճակի հետ կապված ու իսկապես մենք ենք ավելի մեծ էներգիայով դուրս գալիս այնտեղից, որովհետև իրենց մոտ բացարձակ չկա հուսահատություն, հուսալքություն։ Ւհարկե ցավալի է սա, ու դա բոլորի ամոթն է, որ նման իրավիճակում ենք գտնվում»,- նշեց Լևոն Քոչարյանը։
Ադրադառնալով կառավարության կայքում հրապարակված բանակցությունների փաստաթղթերին՝ Լևոն Քոչարյան ասաց.
«Փաստաթուղթ հրապարակելու պահանջը, եթե կհիշեք, սկսվեց նրանից, երբ կոչ արեց նախկին նախագահներին՝ բանավիճելու, այս կողմից, բնականաբար, մերժվեց այդ առաջարկը և կոչ արեցինք մենք բոլորս, որպեսզի հրապարակի փաստաթղթերը և արդեն դրա արդյունքում պարզ կլինի, որ բանավիճելու բան չկա, որովհետև ըստ Նիկոլ Փաշինյանի, պետք էր բանավիճել նրա շուրջ, թե ով է Արցախը հանձնել։ 2019 թվականի փասատթուղթը ցույց տվեց, որ Արցախը կարող էր ունենալ ինքնորոշման իրավունք՝ Ադրբեջանից դուրս։
Ինչ վերաբերում է Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելուն՝ պարբերությունում մեջբերել են «Հայկական ժամանակ»-ի հոդվածը, որն իրենք հրապարակել են 2008 թվականի նախագահական ընտրություններից 10 օր առաջ։ Հասկանում եք, այնքան անլուրջ է էլի, չես հասկանում, լավ, ոնց կարող է մարդը լինելով երկրի ղեկավար, այս կարգի հիմարի ու էշի տեղ դնի, շատ կներեք, մեր ժողովրդին։ Այսինքն՝ դու հրապարակում ես քո սեփական թերթից հոդված, ու որպես բանակցային փաստաթուղթ ես ներկայացնում։ Այն դեպքում, որ 1999 թվականից սկսված բանակցությունները Մեղրիով ճանապարհ տրամադրելու շուրջ իր հանգուցալուծման վերջնական տեսքը ունեցել է Քի Վեսթում. դրա համար մեր պահանջն է, որ հրապարակի Քի Վեսթյան փաստաթուղթը։ Եթե չկա, չգիտեմ՝ ինչ պատճառով չկա, Արտաքին գործերի նախարարությունը, ես համոզված եմ, որ դա ունի և Ռուսաստանի Հանրապետությունը, և Ամերիկայի Միացյալ Նահանգները, և Ֆրանսիան»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...