Փաշինյանը փոխում է եկեղեցու դեմ պայքարի շեշտադրումները
Հայ առաքելական եկեղեցու և նրա հովվապետի դեմ պայքարում Նիկոլ Փաշինյանը, կարծես, փոխում է շեշտադրումները։ Ամիսներ շարունակ շահարկելով կուսակրոնության թեման, կաթողիկոսին և այլ բարձրաստիճան հոգևորականների մեղադրելով այն խախտելու մեջ՝ Փաշինյանը, ըստ երևույթին, հասկացել է, որ դա բավարար ազդեցություն չի ունենում հանրային տրամադրությունների վրա։ Ավելին, հայությունը ավելի է համախմբվել եկեղեցու և կաթողիկոսի շուրջ, իսկ զավակ ունենալու մեղադրանքները լուրջ չի ընդունում։ Ուստի և, գործող իշխանությունները եկեղեցու դեմ նոր «հին» սկավառակն են գործի գցել՝ կաթողիկոսին մեղադրելով գործակալ լինելու մեջ։
Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին Փաշինյանը կուսակրոնության, եկեղեցու բարենորոգումների մասին չի խոսել, փոխարենը հայտարարել է, թե իրեն պետք չէ այնպիսի կաթողիկոս, որը իրեն կենթարկվի։ «Ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավանգ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին: Ես բացարձակապես նման նկրտումներ չունեմ»,-ասել է Փաշինյանը և հավելել «Կտրիճ Ներսիսյանը պետք է հեռանա, տարբերակ չկա: Մենք կգնանք ամենաանցնցում ճանապարհով, բայց պետք է գնա, տարբերակ չունի, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, նույնիսկ գեներալներն ու գեներալ-գնդապետները՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների, չեն փրկի»:
«Գործակալության» մեղադրանքը հոգով ու մարմնով գործակալ այս իշխանությունները կիրառում են բոլոր ընդդիմախոսների դեմ, եկեղեցին էլ, բնականաբար, բացառություն լինել չէր կարող։ Միևնույն ժամանակ, սա նշանակում է, որ գործող իշխանությունները որևէ ռեալ ապացույց չունեն եկեղեցու դեմ պայքարում և, օգտագործելով մաշված ու ժամկետանց թեզերը, պարզապես ձգում են իրենց լիակատար ֆիասկոյի ժամանակը։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...