Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիք Ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն Մանվելյան Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական Ճակատ Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատ Meta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համար Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը «Եթե վաղը սահմանները կրկին բացվեն, մեր ապրանքն այդ շուկայում տեղ չի ունենալու». «Փաստ» Իրավական «բեսպրեդել». ինչպե՞ս են փորձում «մարսել» ընտրական խախտումները. «Փաստ» Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր Կամենդատյան Գործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն Մանվելյան Այսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա Սողոմոնյան
Ովքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատԹշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատMeta ընկերությունը պայմանագիր է կնքել տիեզերքից «գիշերային» արևային էներգիա ստանալու համար արհեստական ​​բանականության տվյալների կենտրոնների համարՊետք է նայենք՝ այս անոմալ կարկուտներն ինչի հետևանք են, կլիմայի գլոբալ փոփոխությա՞ն հետևանք են, թե այլ գործոնների ազդեցության տակ են տեղի ունենում․ Նիկոլ ՓաշինյանՍիսավան փողոցում հնչած կրшկոցների հետևանքով 4 մարդ տեղափոխվել է հիվանդանոց. 1 անձ ձերբակալվել էԱյսօր ես խոսելու եմ մի ճշմարտության մասին, որը տարիներ շարունակ փորձել են լռեցնել, ծաղրել կամ քողարկել գեղեցիկ, բայց փուչ լիբերալ լոզունգների տակ․ Հրայր ԿամենադատյանԱյսօր Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենի ևս մեկ խմբաքանակՌոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-իԽուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am«Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ ՈսկանյանԵՄ-ն ՀՀ-ից հանում է ակցիզային հարկերը՝ €420 միլիոնի չափով, փաստացի «զրոյացնելով» ԵՄ-ՀՀ առևտրի բոլոր հիմնական տնտեսական խոչընդոտները․ Արամ ՍարգսյանԴիլիջանում այրվել է ավտոմեքենաՔվեարկված քվեաթերթիկների քանակի և ընտրողների ցուցակներում առկա ստորագրությունների թվի իբրև թե 30 հազար տարբերության մասին տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀՈսկեվանում կարկուտ է տեղում. ՏԵՍԱՆՅՈՒԹԴատարանը վարույթ է ընդունել Նարեկ Կարապետյանի հայցադիմումն՝ ընդդեմ Քննչական կոմիտեիՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին․ արձանագրվել են շինաշխատանքների և նախագծի հետ կապված որոշ խնդիրներ
Հասարակություն

Փոխարժեքի տարբերությունը դատախազությունը դիտարկում է որպես «ապօրինի եկամուտ»

Այս օրերին ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատարաններում քննարկվում են ոչ միայն կոնկրետ մարդկանց ճակատագրեր՝ խնդիրը շատ ավելի խորքային է։ Խոսքը վերաբերում է այն մեթոդաբանությանը, որով դատախազությունը հաշվարկում է, այսպես ասած, «ապօրինի» համարվող գումարներն ու գույքը։ Այսպես, ՀՀ արդադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի կողմից դատարանում ներկայացված մեկ պարզ օրինակը շատ ավելի հստակ է ցույց տալիս այդ մեթոդաբանության վտանգավոր տրամաբանությունը, քան հարյուրավոր էջերից բաղկացած փաստաթուղթը։ Բանն այն է, որ դատախազության տրամաբանությամբ նույնիսկ սովորական փոխարժեքի տարբերությունը կարող է հայտարարվել «ապօրինի գումար»։
Ի՞նչ օրինակ է ներկայացվել
Պատկերացնենք շատ պարզ իրավիճակ.
• Քաղաքացին 2008 թվականի օգոստոսի 16-ին օրինական ճանապարհով ստանում է 5000 ԱՄՆ դոլար։ Այդ պահին դոլարի փոխարժեքը, օրինակով, 300 դրամ է։

Այսինքն՝ նա ունի օրինական աղբյուրով ստացված 5000 դոլար, որը դրամով համարժեք է՝
5000 × 300 = 1 500 000 դրամ
• Մեկ տարի անց՝ 2009 թվականի օգոստոսի 16-ին, երբ փոխարժեքն արդեն այլ է՝ 373 դրամ մեկ դոլարի դիմաց, նույն մարդը փոխնակում է իր 5000 ԱՄՆ դոլարը և ստացված գումարով գնում կատարում: Այսինքն՝ դրամով արտահայտված, նա ծախսում է․
5000 × 373 = 1 865 000 դրամ
Այսքանն է ամբողջ պատմությունը․անձն օրինական աղբյուրից ստացել է 5000 դոլար և մեկ տարի անց փոխանակել է նույն 5000-ը դրամի և ծախսել։ Ո՛չ նոր գործարք, ո՛չ նոր եկամուտ, ո՛չ էլ «սև» գումար։
Սակայն հենց այստեղ է սկսվում ամենաաբսուրդային իրավիճակը․ ըստ ներկայացված օրինակի՝ դատախազությունն այս իրավիճակում փոխարժեքի տարբերությունը՝ 365 000 դրամը, դիտարկում է որպես ապօրինի գումար։
Որտեղի՞ց «ապօրինի» 365 000 դրամը
Եթե քայլ առ քայլ հաշվենք, ապա.
• Սկզբում մարդն ունի 1 500 000 դրամի համարժեք օրինական գումար։
• Մեկ տարի անց նույն 5000 դոլարը դրամով արդեն «արժե» 1 865 000 դրամ։
Տարբերությունը շատ պարզ է․
• 1 865 000 − 1 500 000 = 365 000 դրամ
Այս 365 000 դրամը ոչ թե նոր ստացված գումար է, ոչ թե նոր գործարք կամ եկամուտ, այլ միմիայն փոխարժեքի փոփոխության հաշվարկային արդյունք։
Այլ կերպ ասած՝ մարդը ոչինչ չի արել․
• չի ստացել լրացուցիչ գումար,
• չի կատարել նոր եկամուտ առաջացնող գործողություն։
Բայց մեթոդաբանության աղավաղված տրամաբանությամբ թղթի վրա առաջացած թվային տարբերությունը վերածվում է «ապօրինի ծագում ունեցող գույքի»։
Ինչո՞ւ է այս տրամաբանությունը ոչ միայն սխալ, այլև վտանգավոր
Այս մոտեցումն անհեթեթ է ոչ միայն իրավական, այլ նաև սովորական առողջ բանականության տեսակետից։ Դոլարի փոխարժեքի դեպքում մենք իրականում գործ ունենք շատ պարզ երևույթի հետ՝ փոխվել է փոխարժեքը, ոչ թե առաջացել է կոռուպցիոն դեպք կամ թաքնված եկամուտ։ Մարդը ոչ մի լրացուցիչ եկամուտ չի ստացել, պարզապես որոշ ժամանակ պահել է այդ 5000 դոլարը, իսկ այդ ժամանակահատվածում փոխարժեքը փոխվել է։ Սա սովորական տնտեսական իրականություն է՝ արժույթի արժևորման կամ արժեզրկման արդյունք, ոչ թե հանցավոր գործողություն։
Երբ այսպիսի սխալ տրամաբանությունը դառնում է դատախազության պաշտոնական մեթոդաբանության մաս, առաջ են գալիս շատ լուրջ ռիսկեր․
• Յուրաքանչյուր քաղաքացի, ով գումար է պահում դոլարով կամ եվրոյով, տեսականորեն կարող է հայտնվել ռիսկի տակ․ վաղը նրան կարող են ասել.
«Երբ ստացել ես, սա այսքան էր, երբ ծախսել ես՝ այդքան, տարբերությունն ապօրինի է»։

• Իրավական համակարգը սկսում է պատժել ոչ թե հանցանքը, այլ տնտեսության բնական շարժը՝ փոխարժեքի տատանումները, գնաճը, շուկայի նորմալ փոփոխությունները։

• Ամենավտանգավորը՝ ստեղծվում է մեխանիզմ, որով կարելի է պարզ հաշվարկներով «ծնել» ապօրինի գումարներ՝ միայն թվերի հետ խաղալով և ոչ մի իրական հանցագործություն ապացուցելու կարիք չկա։
Ի՞նչ է սա ասում ամբողջ մեթոդաբանության մասին
Եթե մեթոդաբանությունը թույլ է տալիս այսպիսի պարզ իրավիճակի դեպքում սովորական փոխարժեքի տարբերությունը հայտարարել «ապօրինի գույք», ապա հարցը վաղուց այլևս մեկ հարուցված գործի կամ մեկ անձի տիրույթում չէ։
Սա խոսում է մեթոդաբանության խորքային խնդիրների մասին․
1. Թափանցիկության բացակայություն։ Եթե սովորական քաղաքացին չի կարող իր աչքով տեսնել և հասկանալ, թե ինչպես իր օրինական 5000 դոլարը հանկարծ դարձել է «ապօրինի 365 000 դրամ», ապա այդ մեթոդաբանությունը պարզապես չի անցնում հանրային վստահության քննությունը։

2. Իրավական կանխատեսելիության վերացում։ Իրավունքը պետք է լինի կանխատեսելի․ մարդը պետք է նախապես իմանա, թե ինչի համար կարող է պատասխանատվության ենթարկվել։ Եթե այսօր փոխարժեքի տարբերությունը կարող է դառնալ «ապօրինի գույք», ապա նույն տրամաբանությամբ վաղը «ապօրինի» կարող է հայտարարվել նաև ապրանքների գների տարբերությունը, անշարժ գույքի շուկայական աճը և այլն։

3. Քաղաքացու և պետության փոխվստահության խախտում։ Երբ պետությունը կիրառում է այնպիսի գործիք, որով օրինական գործողությունը հետագայում հնարավոր է ներկայացնել որպես ապօրինի, ուղերձը քաղաքացուն անուղղակի, բայց շատ հստակ է․«Դու պաշտպանված չես, նույնիսկ եթե որևէ հանցանք չես գործել»։ Սա ուղիղ հարված է իրավական պետության գաղափարին։
Պետք է ոչ թե լռել, այլ հարցեր տալ
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտը, ինչպիսին այն կիրառվում է այսօր, արդեն իսկ լուրջ քննարկումների թեմա է մասնագիտական շրջանակներում։ Սակայն այս կոնկրետ օրինակը ցույց է տալիս, որ խնդիրը միայն քաղաքականության կամ հայեցողության մեջ չէ․ այն սկսվում է հաշվարկի և տրամաբանության տարրական մակարդակից։
Եթե այսօր դատարաններում լուրջ դեմքերով քննարկվում են հաշվարկներ, որտեղ պարզ փոխարժեքի տարբերությունը հայտարարվում է «ապօրինի գումար», ապա պետք է հնչեն շատ հստակ հարցեր․
• Ինչպե՞ս է նման մեթոդաբանությունը հաստատվել և ընդունվել դատախազության կողմից։
• Ո՞վ է պատասխանատու այն սահմանելու և կիրառելու համար։
• Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս կարող է դատարանը նման հաշվարկի հիման վրա արդար և վստահելի որոշում կայացնել։
Սա այլևս մեկ գործի, մեկ անձի կամ մեկ կոնկրետ դատախազի խնդիր չէ։
Սա հարց է՝ արդյո՞ք մենք կառուցում ենք իրավական պետություն, որտեղ օրենքը կանխատեսելի է և հասկանալի, թե՞ թվաբանական հնարքով ցանկացած օրինական գումարի մի մասի վրա կարելի է կախել «ապօրինիի» պիտակը։
Երբ փոխարժեքի սովորական տատանումը հայտարարվում է «ապօրինի եկամուտ», դա ոչ միայն մասնագիտական անլրջություն է, այլև լուրջ նախազգուշացում հասարակությանը։
Ժամանակն է, որ թե՛ հանրությունը, թե՛ մասնագիտական համայնքը, և, առաջին հերթին, դատարանները շատ ավելի խիստ հայացքով նայեն այս մեթոդաբանությանը։ Եվ եթե այն չի դիմանում տարրական տրամաբանության և արդարության քննությանը, ապա նման հաշվարկներով պետք չէ գույք բռնագանձել․պետք է հենց մեթոդաբանությունն ուղարկել վերամշակման։