Նողկալի շոու․ չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցերին․ Զոհրաբյան
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը գրում է․ «Առավոտյան իմ եւ ինձ նման տասնյակ հազարավոր ադեկվատ մարդկանց ինտելեկտը հերթական անգամ բռնաբարվեց։ Բայց, ի տարբերություն բազմաթիվ ադեկվատների, ես որոշեցի չվիավորվել մեզ էշի տեղ դնելու իշխանական զույգի նողկալի շոուից, քանզի «Աննան բաժանվում է Նիկոլից» շոուի քարոզչական հասցեատերը մենք չենք եւ մեզ չէ, որ դնում են էշի տեղ։ Ես, իհարկե, հասկանում եմ ձեր էմոցիաները, թե՝ ինչպե՞ս ու ինչքա՞ն կարելի է մարդկանց անասունի տեղ դնել, բայց մի վիրավորվեք, որովհետեւ այս շոուն, որը ես կանխատեսել էի դեռ կես տարի առաջ ու Անժելա Թովմասյանն ինձ այսօր դա հիշեցրեց, արված է ոչ թե մեզ անասունի տեղ դնելու ու հերթական անգամ վիրավորելու համար, այլ արված է «ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի համար եւ լուծում է բացառապես ընտրական քվեի խնդիր։
«Ախուրյանցի անո» հավաքական սեգմենտի մեջ լիքն են կանայք ու տղամարդիկ, ովքեր Նիկոլի միակ «այիբը» համարում են Աննային, ում հակառեյտինգը աննկարագրելի բարձր է եւ ուստի, այս շատ վատ բեմականացված ներկայացմամբ հեռավոր գյուղում թառած մի անոյի լրջագույն պրոբլեմը լուծվեց՝ իր սրտի Նիկոլը այլեւս ազատ է եւ ինքը շանս ունի հերթական մի դիսկոտեկում Նիկոլի հետ՝ «ուր էլ գնաս՝ հետդ կգամ» մուզիկայի տակ պարելու։ Երկրորդ թիրախային խնդիրը, որ այս վատ բեմականացված շոուն, իբր, միտված է լուծելու, դա Նիկոլի հանդեպ խղճահարություն առաջացնելն է, որովհետեւ Նիկոլը մի անգամ մի շատ ճիշտ բան ասաց՝ ինքը շատ լավ գիտի մեր ժողովրդին ու ինքը շատ լավ գիտի, որ «ախուրյանցի անո» սեգմենտի մեջ լիքն են առանձնյակներ, ում մոտ այս զզվելի էժան շոուն Նիկոլի հանդեպ խղճահարություն է առաջացնելու, իսկ խղճահարությունից քվե մեկ քայլ է։
Հա, ժանրի կանոններին համաձայն, շուտով Աննայի դեմ քրեական գործ կհարուցվի, ինչը հենց ինքը «անձնազոհաբար» չբացառեց ու սա էլ կբավարարի «արդար ցարի» սպասող սեգմենտի լիբիդոն ու էլի կտրանսֆորմացվի մի քանի քվեի։
Չզարմանաք, որ առաջիկայում Աննային տեսնենք ընդդիմության ցույցերին՝ Նիկոլի հրաժարականը պահանջող ու ոստիկանները նրան բերման ենթարկեն, ասենք, Մաշտոցի քաղմաս։ Վստահ եմ, ռաբիս էս բեմականացմամբ դա էլ է նախատեսված։
Անկեղծ, որոշել էի բառ անգամ չգրել էսքան էժան ու նողկալի էս շոուի մասին, բայց երբ տեսա, որ բացմաթիվ իմ ընկերներ սա ընդունել են որպես անձնական վիրավորանք, թե՝ ո՞նց կարելի է մի ողջ ժողովրդի դնել անասունի տեղ, գրեցի, որ հասարակության ադեկվատ հատվածի համար պարզ լինի, որ էս զզվելի շոուն մեզ վիրավորելու միտում չունի, Նիկոլն ու իր կինը թքած ունեն մեզ վրա, իրենց թիրախը «ախուրյանցի անո» սեգմենտն է, որոնցից մեկը արդեն լալահառաչ գրել էր՝ «վախխխ, էս ինչ եղավ, ես էլ ձեր հարսանիքին էի սպասում», իսկ սեգմենտի մեկ այլ «անո» էլ փառք էր տվել Աստծուն, որ իր Նիկոլը «փրգվավ» Աննայից։ Էսքան բան։
Հ.Գ. Հայհոյանք ու վիրավորանք չգրել։ Պարզապես, խղճացեք էն մարդկանց, ում համար էս զզվելի շոուն նախատեսված է։ Դա մենք չենք։
Եւ, եւս մեկ հետեւություն՝ էնքան վատ է էս իշխանության վիճակը, որ որոշել են մինչեւ հատակը իջնել»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...