Փաշինյանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը եկեղեցու վրա
Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը օրեցօր լարվում է։ Վարչապետի կողմնակիցների վերջին նախաձեռնությունները, որոնք փորձում են օգտագործել այն փաստը, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, օրինական գործընթացի քողի տակ վերածվել են կաթողիկոսին հեռացնելու վտանգավոր փորձի։ Իշխանությունները, ըստ ամենի, ձգտում են ձևավորել կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի քաղաքական ուժին հաճո ուղերձներ՝ եկեղեցուն զրկելով իր ինքնուրույնությունից և պատմական առաքելությունից։
Սա, սակայն, ընդամենը վարչական քայլ չէ։ Եկեղեցու ներքին կյանքին միջամտությունը դարձել է իշխանության համար ճնշման նոր գործիք։ Փորձ է արվում Հայ Առաքելական Եկեղեցին վերածել իշխող ուժին ենթակա կառույցի՝ կտրելով ազգին իր հոգևոր արմատներից։ Փաշինյանը, իր թիմի հետ միասին, հոգևորականության շրջանում որոնում է այնպիսի մարդկանց, որոնք կհամաձայնեն ներգրավվել այս գործընթացում։
Էականն այն է, որ եկեղեցին այսօր մնում է վերջին խոշոր ազգային ինստիտուտը, որն ամբողջությամբ դուրս է վարչական վերահսկողությունից և շարունակում է պահել ազատ խոսքի ու ինքնուրույն դիրքորոշման իրավունքը։ Այդ պատճառով էլ ճնշումները գնալով ուժեղանում են։
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը համոզված է, որ իշխանության հակաեկեղեցական քաղաքականությունը խճճված, հակասական և ակնհայտ պարտվողական է.
«Փաշինյանը խրվել է իր իսկ սկսած հակաեկեղեցիական արշավի մեջ։ Երբ տեսնում է, որ հերթական հարձակումն արդյունք չի տալիս, դիմում է ծայրահեղ քայլերի՝ թեման շեղելով և մի նոր հնարք գործադրելով։ Վերջին օրինակն այն է, որ ամիսներ շարունակ թմբկահարվող «կուսակրոնության» մասին աղմուկը հանկարծակի վերացավ, որովհետև հանրությունը շատ արագ հասկացավ դրա արհեստական լինելը։ Թեզն սպառվեց, հասարակական հակազդեցությունը՝ մեծացավ»։
Հովասափյանը ընդգծում է նաև, որ թիրախն այլևս միայն Վեհափառն չէ.
«Նպատակն ամբողջ եկեղեցին հիմնահատակ թուլացնելն է։ Նիկոլն ու իր մերձավորները այնքան էին տարվել արհեստական մեղադրանքներով, որ նույնիսկ Հայրապետի եղբոր դստեր լուսանկարներն էին տարածում՝ փորձելով վարկաբեկման հերթական ալիք բարձրացնել»։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով Արշակ Սրբազանի ձերբակալությանը, զգուշացնում է, որ դրանով բացվում է նոր, վտանգավոր ճանապարհ.
«Մայր Աթոռի շուրջ ճնշումների օղակը սեղմվում է։ Հայաստանը մտնում է ռեպրեսիվ նոր փուլ, որտեղ ազգային ինստիտուտները և հանրային հեղինակությունները դառնում են իշխանության վերարտադրության թիրախ»։
Նույն մտահոգությունն արտահայտում է նաև ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ նշելով.
«Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարը անցնում է պետական ահաբեկչության սահմանը»։
Արշակ Սրբազանի ձերբակալությանը արձագանքել է նաև միջազգային ճանաչում ունեցող փաստաբան Ռոբերտ Ամստերդամը՝ ընդգծելով հոգևորականին անձամբ ճանաչելու իր փորձը.
«Ինձ խորապես վրդովեցնում է իշխանության պահվածքը, որը հավատացյալներին պաշտպանելու փոխարեն ձերբակալում է համայնքի առաջնորդներին՝ սեփական անապահովությունն ու ժողովրդի կամքից ունեցած վախը քողարկելու համար։ Թող Աստված զորություն պարգևի Արշակ Սրբազանին»։
Տիրող մթնոլորտը վկայում է մեկ բան՝ պետական ճնշումը եկեղեցու նկատմամբ դարձել է համակարգային և նպատակային։ Ազգային ինքնության առանցքային հաստատությունը փորձ է արվում ներկայացնել որպես խոչընդոտ իշխանության քաղաքական ծրագրերին։ Սակայն որքան էլ փորձեն ճնշել, Հայ Առաքելական Եկեղեցին շարունակում է մնալ այն եզակի կառույցներից մեկը, որը պահպանում է անկախ դիրքորոշում, ազգային արժանապատվություն և պատմական հիշողություն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...