Փաշինյանը փորձում է խափանել Եպիսկոպոսաց ժողովը
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը թվով չորրորդ բարձրաստիճան հոգևորականն է, որ կալանավորվում է իշխանության ապօրինի հրահանգներով՝ անհեթեթագույն մեղադրանքով։ Սակայն առաջիկայում նոր կալանավորումներ ու հետապնդումներ են սպասվում Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։ Բանն այն է, որ դեկտեմբերի 12-ին Եպիսկոպոսաց ժողով է լինելու, որը քննարկելու է Փաշինյանին հավատարմություն հայտնած բարձրաստիճան հոգևորականների վարքը։ Չի բացառվում, որ որոշներին էլ պարզապես կարգալույծ հռչակեն։
Հայ Առաքելական Եկեղեցու վեց տասնյակ եպիսկոպոսներից Փաշինյանին այս կամ այն կերպ աջակցություն հայտնել է միայն 13-ը, օրերս էլ 27 եպիսկոպոսներ կոշտ հայտարարությամբ աջակցություն էին հայտնել կաթողիկոսին և դատապարտել թե՛ Փաշինյանին, և թե՛ իրենց առաջնորդին ուրացած եպիսկոպոսներին։ Եվ այժմ Նիկոլ Փաշինյանը կոնկրետ նպատակ է դրել իր առջև՝ ամեն գնով խափանել Եպիսկոպոսաց ժողովը․ նախ՝ ձերբակալելով ու կալանավորելով ազդեցիկ կրոնական առաջնորդներին, ապա՛ և ահաբեկելով մյուսներին, որպեսզի կարողանա հասնել իր ցանկալի զարգացումներին։
Եկեղեցում հրաշալի հասկանում են այս հանգամանքը և, չնայած իշխանության բռնաճնշումների սաստկացմանը, ավելի ու ավելի կոշտ են արձագանքելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իշխանության գործողություններին։
Իսկ դրա նախերգանքը կարող է լինել արդեն դեկտեմբերի 7-ին Գյումրիում՝ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվելիք պատարագը, որին Փաշինյանը մասնակցելու է և ցանկանում է իր հետ Երևանից տանել հոգևորականի՝ տեղում պատարագը անցկացնելու համար, քանի որ Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են կատարել իշխանության պահանջները, չնայած գտնվում են Ազգային անվտանգության ծառայության շատ կոշտ ճնշումների ներքո։
Սոնա Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...