ՔՊ-ում դեռ որոշում են՝ ինչպես կազմել ընտրացուցակը
Նախօրեին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստ է գումարվել, որը վարել է Նիկոլ Փաշինյանը։ Ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կուսակցության համամասնական ցուցակի ձևավորման կարգը։ Բայց թե ինչպե՞ս և ո՞նց են կարողանալու 380 հայտ ներկայացրած անձանցից ընտրական ցուցակ ներկայացնել, դեռևս բարդ է ասել։ Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ում մի քանի տարբերակներ են քննարկում։ Ընդ որում, բոլոր պարագաներում հայտարարելու են, թե ընտրական ցուցակը ձևավորում է կուսակցության համաժողովը՝ ներկուսակցական ժողովրդավարության իմիտացիա ստեղծելով։
Ամենաբարդը, ըստ էության, առաջին 30 համարներն են, և դա Փաշինյանը փորձելու է թողնել գարնանը կայանալիք համաժողովի պատվիրակների պատասխանատվության վրա, որպեսզի հետագայում խնդիրներ չունենա կուսակցության ներսում կլանների հետ, իսկ ցուցակի մնացած ողջ հատվածը հաստատեն վարչության նիստում, բայց ընդհանուր ներկայացված մեկ ցուցակով, որի կազմման գործն էլ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։ Ինչպես ավելի վաղ նշել էինք, կուսակցական ցուցակը կազմվելու է ոչ թե հենց բուն վարչության կողմից, այլ Նիկոլ Փաշինյանի և արևմտյան երկրների դեսպանատների մասնակցությամբ։ Փորձելու են հնարավորինս ընտրական ցուցակի անցողիկ տեղերից դուրս թողնել բոլոր այն մարդկանց, որոնց կարող են մեղադրել ռուսամետ լինելու մեջ։ Արևմուտքը ահռելի գումարներ է ծախսելու Փաշինյանի ընտրությունների համար։
Օրերս Եվրամիության ընդլայնման հանձնակատար Մարթա Կոսը հայտարարել էր, թե Հայաստանին 15 միլիոն եվրո են հատկացնելու հիբրիդային հարձակումների դեմ պայքարելու համար, բայց, ըստ իշխանական աղբյուրների, այդ գումարը ամբողջը չէ։ Եվրամիությունը Մոլդովայից հետո փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը ևս պահի իր ծիրում, ուստի բավականին լուրջ է տրամադրված այս հարցում և բնավ որևէ կերպ չի ցանկանում նախաձեռնությունը թողնել ռուսական կողմի մոտ։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...