Եկեղեցու անկախության դեմ նոր հարված․ իշխանությունը փորձում է ձևավորել վերահսկվող հոգևոր իշխանություն
Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ կիրառվող ճնշումները անցնում են նոր փուլ։ Իշխանության կողմնակիցները, օգտվելով այն հանգամանքից, որ Ազգային եկեղեցական խորհուրդը երկար ժամանակ չի գումարվել, փորձում են այդ իրավիճակը վերածել կաթողիկոսին հեռացնելու քաղաքական գործիքի։ Նպատակը պարզ է․ ձևավորել կառավարելի հոգևոր առաջնորդ, որը կհնչեցնի իշխանության համար պահանջվող ուղերձներ։
Այս գործընթացը վտանգում է եկեղեցու դարավոր ինքնավարությունը։ Փորձը ներգործել եկեղեցու ներքին կառավարման վրա զրկում է հոգևոր հաստատությանը իր բնական դերից և ծառայեցնում այն քաղաքական նպատակներին։ Արդյունքում թուլանում է այն ինստիտուտը, որը մնացել է հասարակության միակ անկախ ու բաց խոսող հենարանը։
Այս քաղաքական մոտեցումը ուղեկցվում է հոգևորականների շրջանում նոր աջակիցներ գտնելու փորձերով, ինչպես նաև ճնշումների ու վախեցման մեխանիզմներով։ Թեմական առաջնորդների դեմ հարուցվող գործերը, հեղինակազրկման քարոզչությունը և միջամտությունները եկեղեցական կյանքի մեջ նույն շղթայի օղակներ են։ Այս ամենը տեղի է ունենում արտաքին վտանգներով ծանրաբեռնված ժամանակաշրջանում, երբ հասարակության հոգևոր ու ազգային միասնականության ցանկացած թուլացում կարող է լուրջ հետևանքներ ունենալ երկրի անվտանգության համար։
Վերջին զարգացումներից մեկին անդրադարձել է Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ Գյումրիում կիրակի օրը տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ։ Նրա գնահատմամբ՝ իշխանությունը փորձել է օգտագործել երկրաշարժի զոհերի հիշատակի օրը՝ եկեղեցական միջոցառումն իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու համար։
Մարուքյանը հայտարարել է.
«Երկրաշարժի 37-րդ տարելիցի օրը Գյումրիում իշխանությունը կրկին քաղաքական մթնոլորտ սերմանեց՝ փաստորեն զավթելով Յոթ Վերք եկեղեցին և այնտեղ կազմակերպելով իրեն ձեռնտու միջոցառում։ Սա կարող է դիտարկվել Մայր Տաճարին ուղղված հնարավոր միջամտություններից առաջ կատարված գլխավոր փորձ։ Նույն գործելակերպով իշխանությունները կարող են հրահանգել կալանավորել Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես կալանավորվեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը, և զավթված տաճարում անցկացնել եկեղեցու կանոններին հակասող արարողություն։
Հուսադրող է միայն այն, որ Գյումրիի տեղական հոգևորականներից ոչ ոք չի մասնակցել այդ սրբապղծությանը։ Նույնիսկ մոմավաճառները հրաժարվել են ծառայել այդ միջոցառմանը։ Վերջիվերջո ամեն ինչ անցկացվել է ուժով բերված մարդկանց, հյուրախաղով ժամանած երգչախմբի և սկանդալների մեջ հայտնված հոգևորականների մասնակցությամբ»։
Եկեղեցու վրա ճնշումը այլևս թաքնված չէ։ Այն դարձել է բաց, համակարգված և նպատակաուղղված։ Եթե այս ընթացքը չկանգնեցվի, Հայաստանը կարող է կորցնել իր ամենահին և կենսական ինստիտուտներից մեկի ինքնավարությունը՝ այն վերածելով պետական կառավարման ենթակա հավելման։
Այս պայմաններում հասարակության արթուն վերաբերմունքն ու հոգևորականության միասնականությունը մնում են եկեղեցու անկախության պահպանման գլխավոր պայմանները։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...