Փաշինյանը նոր օյիններ է մոգոնում եկեղեցու դեմ
Գյումրիում երեկ Փաշինյանի պատարագի ձախողումից հետո գործող իշխանության պարագլուխը հիմա էլ նոր «օյին» է մոգոնել՝ հորդորելով պատարագներից առաջ հնչեցնել ՀՀ օրհներգը։ Այսօր առավոտյան էլ տեսանյութ է հրապարակել՝ հայտարարելով, թե պատարագից առաջ պետական օրհներգի հնչեցնելը կարձանագրի կապն վերին և ներքին պետությունների միջև։ «Եվ կարծում եմ, որ պետք է քննարկվի նաև ՀՀ տարածքում եկեղեցիներում, կամ մուտքի մոտ, կամ ներսում ՀՀ պետական դրոշի առկայության հարցը, որն ասեմ՝ մի շարք երկրներում ընդունված պրակտիկա է»,-ասել է Փաշինյանը։
Հարկ է ընդգծել, որ նույնիսկ խայտառակվելուց հետո Փաշինյանն ու իր թիմը հետևողականորեն շարունակում են կռիվ տալ Հայ առաքելական եկեղեցու և նրա բազմադարյա ավանդույթների դեմ, մինչդեռ նրա ընդդիմախոսները նույնպիսի հետևողականությամբ աչքի չեն ընկնում։ Մայր Աթոռը երեկ հայտարարել է, թե Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով։ «Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է», - ասված է հաղորդագրության մեջ։ Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:
Այս պահի դրությամբ, կալանավորված է 4 սրբազան, մոտ մեկ տասնյակն էլ իր հավատարմությունն է հայտնել Փաշինյանին, բայց ՀԱԵ եպիսկոպոսների մեծամասնությունը Կաթողիկոսի կողքին է։ Եվ եպիսկոպոսաց ժողովի հետաձգումն այս փուլում բխում է միայն գործող իշխանությունների շահերից։ Զուր չէ, որ Մայր Աթոռի հայտարարությունից հետո տարբեր կալիբրի քպականները ուրախությամբ ճիչեր էին արձակում՝ հայտարարելով, թե Գարեգին Բ-ն վախեցավ և հետաձգեց ժողովը։ Օր առաջ պետք է անցկացնել այդ ժողովը, կարգալույծ հռչակել տիրադավ եպիսկոպոսներին, ՀԱԵ-ն մաքրել դավադիր խմբակից։
Տաթևիկ Բադալյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...