Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ» «Կալանքը զուգորդվում է մարդու պատիվն արատավորող ֆեյքային գրոհներով».Գոհար Մելոյան Ուղերձ՝ ԵՄ պատվիրակությանը․ Ձեր տրամադրած միջոցները չեն ծառայում ժողովրդավարության զարգացմանը. Արեգա Հովսեփյան Եվրամիությունն այլևս չի կարող լռել․ մարդու իրավունքները խախտվում է աննախադեպ մասշտաբով. Հարություն Հարությունյան Գլխակեր ռեժիմը այս մարդուն բանտարկել էր քաղաքական նպատակով. Ռուբեն Մելիքյան Արսեն Գևորգյանի հետ տեղի ունեցածի թիվ մեկ պատասխանատուն գործող իշխանությունն է՝ վերից վար․ Մարիաննա Ղահրամանյան
«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներն ու վայրէջքներն իրականացվում են ըստ սահմանված չվացուցակի․ խոսնակՄեկնարկել է Եվրոպական քաղաքական գագաթնաժողովի լիագումար նիստըԱնկախության հռչակագրից հրաժարումն ապօրինի և անհեթեթ գաղափար է. Ավետիք ՉալաբյանԸնդդիմադիր երեք լիդեր այս պահին գտնվում են մահվան խցերում. Հրայր ԿամենդատյանՖասթ Բանկը մասնակցել է «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյինԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԱլիևը չի ձգտում խաղաղության, նա ցանկանում է, որ հայերն այլևս չապրեն իրենց բնօրրանում. Մենուա ՍողոմոնյանԻրական խաղաղությունը մեր երկրում դեռ հաստատված չէ. ամենը լոկ պատրանք է. Արեգ ՍավգուլյանԱլիևի պահանջով է իշխանությունը ամեն գնով փորձում փոխել Սահմանադրությունը. Արմեն Մանվելյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըԸնդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԱլեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ» «Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ» «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ» Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ» Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ» Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ» «Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»
Միջազգային

Իսրայելական ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաների ուղղությամբ

Իսրայելական ուժերը Լիբանանի Նաբատիե նահանգի Ադաիսսա գյուղում պայթեցրել են գլխավոր ճանապարհի վրա գտնվող մի տուն։ Բացի այդ իսրայելական ուժերն ավիահարվածներով թիրախավորել են նահանգի Ազզա և Ռումին Արկի գյուղերի միջև ընկած տարածքները, Ջբաա գյուղի ծայրամասային հատվածները և Ջաբալ Սաֆի բարձունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաև Լիբանանի հարավային Իկլիմ ալ-Թուֆֆահ և Սաֆի շրջանները։ Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) տելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մի քանի շրջաններում «Հեզբոլլահ» կազմակերպությանը պատկանող ենթակառուցվածքներին։Հաղորդագրության համաձայն՝ բանակը հարվածել է «Հեզբոլլահի» վարժանքների և դասընթացների անցկացման վայրին, ինչպես նաև նրան պատկանող ռազմական կառույցներին և մեկնարկային կայանին։

«Թիրախները, որոնց հարվածներ են հասցվել, ինչպես նաև  Իսրայելի Պետության դեմ հարձակումների նախապատրաստման համար ռազմական վարժանքներն Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում և սպառնալիք են Իսրայելի Պետության համար»,- նշվել է հաղորդագրության մեջ։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև 2024 թ. նոյեմբերի 27-ին կնքված հրադադարի համաձայնագրին՝ 2024 թվականի նոյեմբերի 27-ից մինչև 2025 թվականի նոյեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում Լիբանանում Իսրայելի կողմից օդային, ցամաքային և ծովային խախտումների ընդհանուր թիվը կազմել է 5163։

Հարձակումների հետևանքով զոհվել է 309 և վիրվավորվել ևս 598 Լիբանանի քաղաքացի։ Հակառակ հրադադարի համաձայնագրին՝ իսրայելական բանակը մասամբ է դուրս եկել հարավային Լիբանանից՝ շարունակելով իր ենթակայության տակ պահել վերջին պատերազմի ժամանակ գրաված լիբանանյան հինգ կարևոր բլուրները։