Փաշինյանի «ճանապարհային քարտեզը» պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է. Սուրենյանց
Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնք վերաբերում են եկեղեցիների վրա կամ ներսում ՀՀ պետական դրոշ տեղադրելուն, պատարագներից առաջ պետական օրհներգի պարտադիր կատարմանը, Կաթողիկոսական տեղապահի ընտրական գործընթացի վրա ազդելուն, Եկեղեցու նոր Կանոնագրքի մշակմանը կառավարության ներգրավմամբ և նոր Կաթողիկոսի ընտրություններին միջամտող մեխանիզմների ձևավորմանը, վերածվում են պետական իշխանության ուղիղ և համակարգված ներխուժման՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին ինքնավարության դաշտ։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ վարչապետը ամիսներ շարունակ պնդում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը» և պետք է հեռանա, իսկ այս շաբաթ նրան նույնիսկ մեղադրեց «գործակալ լինելու» մեջ։
Միևնույն ժամանակ, արդեն չորս սրբազաններ շարունակում են մնալ կալանքի տակ, իսկ Մայր Աթոռը բոլոր մեղադրանքները որակում է շինծու, անհիմն և քաղաքականապես մոտիվացված:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»:
Փաշինյանի «ճանապարհային քարտեզը»՝ պետական ապօրինի միջամտությունների ամբողջություն է:
Կաթողիկոսի հեռացման պահանջի ֆոնին արտահայտվող պատրաստակամությունը՝ ազդել տեղապահի ընտրական մեխանիզմների վրա, ակնհայտորեն արտահայտում է եկեղեցու ղեկավարական համակարգը վերաձևելու քաղաքական նպատակադրումը։
Փաշինյանի հայտարարությունը, ըստ որի կառավարությունը պատրաստ է «խորհրդատվական աջակցություն» ցուցաբերել Կանոնագրքի մշակմանը, հակասում է Հայաստանյայց Եկեղեցու կանոնական իրավունքի և կառավարման ինքնավարության հիմնագույն սկզբունքներին։
Կանոնագիրքը ձևավորվում է միայն եկեղեցական մարմինների կողմից։
Փաշինյանի պլանը նշանակում է՝ նախ փոխել խաղի կանոններն իշխանության ազդեցության ներքո, ապա այդ կանոններով ընտրել նոր Կաթողիկոս։
Այս մոտեցումը լրջագույն վտանգ է ստեղծում եկեղեցու ղեկավարության լեգիտիմության և անկախության համար։
Հայաստանի օրհներգի պարտադիր կատարման և պետական դրոշի տեղադրման առաջարկները չեն տեղավորվում ոչ Եկեղեցու կանոնական կյանքի տրամաբանության, ոչ էլ Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետության սահմանադրական կարգի մեջ։
Աշխարհիկ պետությունը չի կարող պարտադրել կրոնական կառույցին, թե ինչպես կազմակերպել իր ծիսակարգը։
Սա կոպտորեն խախտում է պետություն–եկեղեցի սահմանների տարանջատվածության սկզբունքը։
Այսօր արդեն տեսանելի է իշխանության գործողությունների հաջորդականությունն ու տրամաբանությունը․
քրեական գործեր հոգևորականների նկատմամբ,
հրապարակային մեղադրանքներ և վիրավորական որակումներ, պետական խորհրդանիշների պարտադրում,
եկեղեցական իրավակարգի փոփոխության նախաձեռնություն,
եկեղեցու ներքին ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողության մտադրություն։
Սա նպատակ ունի Եկեղեցին ինտեգրել իշխանության վերահսկողության դաշտ՝ խաթարելով նրա բազմադարյա ինքնավարությունը։
Փաշինյանը վտանգում է Հայաստանի սահմանադրական կարգը, ինստիտուտների ինքնավարությունը և աշխարհիկ պետության հիմքերը»,-գրել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...