Մայր Աթոռը աստիճանաբար կոշտացնում է դիրքորոշումները
Նիկոլ Փաշինյանին հավատարմություն հայտնած, տիրադավ եպիսկոպոսներին Մայր Աթոռը հորդորում է դադարեցնել խոտոր ընթացքը, վերադառնալ կանոնական դաշտ, իսկ խիստ միջոցների կիրառումից առայժմ զերծ են մնում։ «Թեմակալ առաջնորդի հոգևոր իշխանության շրջանցումով, եկեղեցական ընկալյալ կարգի ու կանոնի անտեսումով որևէ եպիսկոպոսի մասնակցությունը «Պատարագներին» կանոնական կոպտագույն խախտում է, ինչը տեղի ունեցավ Շիրակի թեմի Սուրբ Աստվածածին Յոթ Վերք առաջնորդանիստ եկեղեցում», - ասված է հայտարարությունում։
Ընդ որում, պատարագ բառը Մայր Աթոռը չակերտներում է գրում, խստորեն դատապարտում վարչապետի գլխավորությամբ իրավապահ մարմինների ուժային միջամտություններով, եկեղեցական կարգ ու կանոնների, Սահմանադրության կոպիտ խախտումներով արարողությունների կազմակերպումը տարբեր թեմերի եկեղեցիներում։ Թեպետ Մայր Աթոռը հետաձգել է ավելի վաղ հրավիրված եպիսկոպոսաց ժողովը, բայց և ակնհայտ է, որ բոլորովին մտադիր չէ նախաձեռնությունը թողել Նիկոլ Փաշինյանի և նրան հավատարմություն հայտնած փոքր եպիսկոպոսը խմբակի ձեռքին, հրաշալի հասկանալով, որ դա ծանր հետևանքներ կունենա։ Մեր տեղեկություններով, եպիսկոպոսաց ժողովը շատ չի ուշանալու։
Իսկ եկեղեցու ներսում բավականին լուրջ դիմադրություն է ձևավորվում, որոնք կաթողիկոսից ուղղակիորեն պահանջում են ժողով գումարել և կարգալույծ հռչակել բոլոր այն եպիսկոպոսներին ու հոգևորականներին, որոնք, կոպտորեն խախտելով կանոնագիրքը և անցնելով Փաշինյանի թրի տակով, կատարում են գործող իշխանությունների հրահանգները։ Ըստ էության, 2 կողմն էլ առայժմ մտադրություն չունի հետքայլ անելու։ Կարճ ասած, հատել են անդառնալիության կետը, և այս պատերազմը ավարտելու է կողմերից մեկի լիակատար պարտությամբ։ Եվ թեպետ Փաշինյանն առայժմ ավելի թարմ է թվում այս ճակատամարտում, բայց ի վերջո նրան չի հաջողվելու նման ծանր հարված հասցնել Հայ առաքելական եկեղեցուն։
Սոնա Գալստյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...