Տեխնոլոգիական ոլորտի ամերիկյան աշխարհահռչակ ընկերության համահիմնադիրը 25 մլրդ դոլար է կորցրել
Տեխնոլոգիական ոլորտի ամերիկյան աշխարհահռչակ Oracle ընկերության համահիմնադիր Լարի Էլիսոնը մեկ օրում շուրջ 25 մլրդ դոլար է կորցրել ընկերության ակցիաների անկման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին նշված է Bloomberg-ի հրապարակած ինդեքսում։
Oracle-ի արժեթղթերը նախօրեին նվազել են 11 տոկոսով, հասնելով 1 հատի համար 198,85 դոլարի։ Այսօր անկումը շարունակվել է մինչև 197,1 դոլարի։
Արժեթղթերի անկման պատճառն ընկերության ներկայացրած ֆինանսական հաշվետվությունն է։ Ներդրողներին չի գոհացրել այն հանգամանքը, որ տարվա վերջին կիսամյակի համար ընկերության եկամուտը պակաս է եղել ակնկալվող թվից։
25 մլրդ դոլար կորցնելուց հետո Էլիսոնի կարողությունը գնահատվել է 258 մլրդ դոլար և նա աշխարհի ամենահարուստ մարդկանց սանդղակում երկրորդ հորիզոնականը զիջել է Google-ի հիմնադիր Լարի Փեյջին, ում կարողությունը գնահատվում է 268 մլրդ դոլար։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...