«ԱԼԴԵ» կուսակցության նախագահ Սվենյա Հահնի շնորհավորական ուղերձը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության հիմնադրման 10-ամյակի կապակցությամբ
«Լուսավոր Հայաստան» կուսակցության սիրելի բարեկամներ, սիրելի Էդմոն,
Ինձ համար պատիվ է ձեր 10-ամյակի այս հատուկ առիթով շնորհավորական ուղերձ հղել։
Տասը տարին պարզապես տարեթիվ չէ․ դա քրտնաջան աշխատանքի, աճի և իրական ազդեցության պատմություն է։ Դուք կառուցել եք մի կուսակցություն, որը սովորել է, հարմարվել և, ամենակարևորը, հավատարիմ է մնացել իր արժեքներին նույնիսկ դժվարին պահերին։
Հպարտանալու է արժանի ձեր նվիրումը ժողովրդավարությանը, թափանցիկությանը, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը։
Դուք ամուր կանգնած եք որպես եվրոպամետ ուժ՝ պահելով Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհը կենդանի, հույսով լի և ապագային ուղղված։ Դա կարևոր է թե՛ Հայաստանի, թե՛ մեր՝ Եվրոպայի համար։
2019 թվականին ԱԼԴԵ ընտանիքին միանալուց ի վեր ձեր գաղափարները, էներգիան և ազատական սկզբունքների նկատմամբ նվիրվածությունը էլ ավելի են ուժեղացրել մեր ընտանիքը։
Որպես ԱԼԴԵ կուսակցության նախագահ՝ հպարտ եմ կանգնել ձեր կողքին՝ 2026 թվականի ընտրություններին պատրաստվելու այս փուլում։ Հայաստանը արժանի է ունենալու եվրոպամետ և ազդեցիկ լիբերալ ձայն։
Ապագան ձեր ձեռքերում է, և ԱԼԴԵ ընտանիքը կանգնած է ձեր կողքին։
Ցանկանում եմ ձեզ արդյունավետ և բարեհաջող համագումար։
Շնորհակալություն։
«ԱԼԴԵ» կուսակցության նախագահ՝ Սվենյա Հահն




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...