Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և կողմերը կրկին կհանդիպեն վաղը առավոտյան. Ուիթքոֆն՝ ԱՄՆ-Ուկրաինա պատվիրակությունների հանդիպման մասին
Դեկտեմբերի 14-ին Բեռլինում տեղի ունեցած ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ, հաղորդում է Reuters-ը։ Բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերի 15-ի առավոտյան։
Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ներկա էին նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։Կողմերը քննարկել են 20 կետանոց խաղաղության ծրագրի բովանդակությունը։
Բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին։
«Ներկայացուցիչները մանրամասն քննարկումներ են անցկացրել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և նրանք կրկին կհանդիպեն վաղը առավոտյան», - գրել է նա X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կրեմլում բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...