Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Սաֆարովին կոչում տալով՝ Ալիևն ասում է՝ հայե՛ր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելnւ ենք

Օրեր առաջ մեր մեդիա տիրույթում տարածվեց լուր, որ հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովը Ադրբեջանում ստացել է գնդապետի կոչում։ Նյութը տարածվում էր ադրբեջանական սոցցանցային տիրույթում։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Դրա համար ես թեմային այդ պահին չանդրադարձա․ սպասում էի հաստատման ու փաստական տվյալների։ Երկու օր առաջ ադրբեջանական մամուլն արդեն հրապարակեց լուսանկարներ։ Նորություն չէ, որ Սաֆարովը հենց պետության կողմից արժանացել է թոշակի իր «սխրանքի» համար, ունի բնակարան, լիովին ապահովված է, համարվում է «հերոս»։

Այստեղ մեկ այլ լուր է ինքնին նորություն․ ի՞նչ է սրանով մեզ ասում ադրբեջանական պետությունը, կոնկրետ՝ ղեկավարությունը․ ասում է՝ հայեր, իմացեք, մենք ձեզ ոնց ատել ենք, այդպես էլ ատելու ենք, էդ երեք պարկ «գարին» ու երկու «կանեստըր» բենզինը ուղարկում ենք, որ ձեր կառավարության բերանում լեզու դնենք «խաղաղության» թատերաշրջանի հերթական սեզոնը խաղալու համար, բայց միաժամանակ ձեզ շատ ուղիղ ասում ենք՝ մեզ մոտ քնած հային կացնահարողը «հերոս» է, մեզ մոտ ատելություն քարոզվել է ու շարունակում է քարոզվել պետական մակարդակով, մեզ մոտ Ալիևի ուղիղ հրահանգով ձեր պետությունը համարվում է «մեր պատմական հողը», որի հետևից մենք մի օր գալու ենք, դրա համար էլ շարունակում ենք զինվել։ Սա ասվում է մեզ ուղիղ, հստակ, առանց այլևայլությունների։ Հիմա արդեն հայ հանրության գիտակցությունից է կախված՝ իրենք կորոշեն խաբնվել երեք պարկ բրնձին, թե ուղղակի կընկալեն իրենց ասված անթաքույց թշնամական խոսքը ու իրենց հաշիվը կքաշեն՝ այսինքն՝ կկառուցեն այնպիսի պետություն, որտեղ որևէ մեկի մտքով չանցնի, որ ՀՀ քաղաքացուն հասցված վնասը մնալու է անպատիժ, ավելին՝ պարգևատրվելու է…

Իմ համոզմամբ՝ չի կարելի ունենալ նման կանխատեսելի հակառակորդ ու մնալ անպատրաստ գալիք մարտահրավերների առաջ։ Անպատրաստ լինելը ուղղակի հանցագործություն է մեր պետության ու մեր քաղաքացիների հանդեպ»,- գրել է նա: