Հայաստանյան արևմտամետների մեջ կրկին սև կատու է անցել
Հայաստանյան արևմտամետ քաղաքական ուժերի մեջ հերթական անգամ սև կատու է անցել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, այսպես կոչված, «Եվրաքվեն» ընտրություններին չի մասնակցի դաշինքի կազմով, իսկ դրա մաս կազմող կուսակցությունները ընտրությունների գնալու են առանձին-առանձին։
Ընդ որում, պատճառը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանի բուռն ցանկությունն է ընտրություններին մասնակցել բացառապես միայն իր սեփական կուսակցությամբ։ Բանն այն է, որ արևմտամետները հաշվարկել են, թե դաշինքով գնալու դեպքում չեն կարողանա հաղթահարել անհրաժեշտ 7 տոկոսը, որը պահանջվում է դաշինքների դեպքում, և պետք է մասնակցել մեկ կուսակցությամբ, որին կհաջողվի հաղթահարել նվազագույն շեմը։ Իսկ այդ պարագայում Արամ Զավենի Սարգսյանը չի ցանկանում այլ կուսակցությունների, կուսակցությունների ղեկավարների ներգրավել իր կուսակցության ընտրական ցուցակում, վստահ լինելով, որ իրեն կհաջողվի հաղթահարել նվազագույն շեմը, և պատգամավորներ կդառնան միայն իր կուսակցության անդամները։
«Հանուն հանրապետության» կուսակցությունն էլ ստիպված կլինի ընտրություններին մասնակցել միայնակ, բայց այդ պարագայում Արման Բաբաջանյանին կրկին չի հաջողվի հայտնվել խորհրդարանում։ Այժմ արևմտյան դեսպանատներն ու կառույցները փորձում են շփման ընդհանուր եզրեր ստեղծել, որպեսզի արևմտամետները մասնակցեն մեկ կուսակցության ցուցակով, բայց Արամ Սարգսյանը կտրականապես դեմ է և պահանջում է, որ կամ իրեն հստակ երաշխիքներ տան դաշինքով մասնակցելու դեպքում խորհրդարան անցնելու վերաբերյալ, նաև համապատասխան ֆինանսավորում, կամ էլ չխանգարեն և թողնեն, որպեսզի «Հանրապետություն» կուսակցությունը ու հայտնվի խորհրդարանում։
Ընդ որում, Վաղարշապատի ընտրություններից հետո վատթարացել են հարաբերությունները նաև Վաղարշապատում իրենց թեկնածուի և նրա թիմի հետ։ Չկարողանալով անցնել Վաղարշապատի ավագանի՝ Արամ Սարգսյանը չի ցանկանում Հարություն Մկրտչյանի և նրա աջակիցներին ներգրավել իր կուսակցության ընտրական ցուցակում, որտեղ գրելու է բացառապես իր կուսակցության հին անդամների անունները։
Աննա Մարգարյան




















Մենք կբերենք խաղաղություն՝ առանց մեր անկախությունից հրաժարվելու. Ուժեղ Հայաստան
Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում ...
«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան
Ուժեղ Հայաստան լինելու է. Տիգրան Աբրահամյան
Մենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար Մելոյան
Team-ը՝ «Գիտության շաբաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկեր
Պահել Տիգրանաշենը հայկական. Զարգացում և ոչ թէ հանձնում. Նարեկ Կարապետյան
Իդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն է
Մենք պարտավոր ենք շարունակել պայքարը՝ հանուն հզոր, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի. Էդմոն Մարուքյան
Ամփոփվել են հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունների և դաշինքների առաջադրումները