Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Մեր ապագայի տեսլականը ուժեղ Հայաստանն է. Սամվել Կարապետյան

Ապօրինի կալանքի տակ գտնվող «Մեր ձևով» ժողովրդական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի Ֆեյսբուք սոցիալական ցանցի էջում հրապարակվել է ծրագրային հոդված, որտեղ Սամվել Կարապետյանը ներկայացնում է Հայաստանի ապագայի իր տեսլականը։

Ընդամենը մի քանի օրից կավարտվի 2025 թվականը և մենք մուտք կգործենք Հայաստանի ու հայ ժողովրդի պատմության համար ճակատագրական տարի։ Պարզ է, որ 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունները ճակատրագական հետևանքներ են ունենալու մեր՝ որպես պետականություն ունեցող ազգի ապագայի վրա։ Ինչպիսին է այդ ապագան լինելու՝ որոշելու է ինքը՝ հայ ժողովուրդը։

Գիտեք, որ փոքրիկ խմբակն ու դրա ղեկավարը առաջարկում են այդ ապագայի իրենց պատկերը, որտեղ մեկ գլխավոր կետ կա ընդամենը։ Մեզ տարբեր խոստումներ են տալիս, վարդագույն նկարներ, տեսանյութերեն նկարում, բայց ըստ էության մի բան են ասում՝ չնայած բոլոր արհավիրքներին ու խայտառակ ձախողումներին, թող Նիկոլը մնա իշխանության, մնացածը լավ կլինի։ Թե ինչի հաշվին պետք է լավ լինի ու ինչու նա պետք է երրորդ ժամկետի մնա՝ պարզ չէ։ Ո՞ր ձեռքբերման համար։ Ղեկավարի գիտելիք ինչպես չկար, այդպես էլ չկա, դրական փորձ չկար ու չառաջացավ, որևէ ոլորտի նորմալ ռազմավարություն չկա, երկիրը պարտքերի մեջ խրված, աղքատությունը ավելացած ու սրված, ժողովրդավարությունը քայքայված, հասարակությունը ծայրաստիճան պառակտված ու ատելությամբ լցված, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին վտանգված, հայկական Սփյուռքը՝ հայրենիքից մեկուսացված, ու այս տխուր ցանկը կարելի է դեռ երկար շարունակել։

Բայց այս ամենն արձանագրելը նորություն չէ։ Կարծում եմ ավելի կարևոր է այլընտրանք առաջարկելը, որպեսզի մեր քաղաքացիները պարզ ընտրություն ունենան ու միայնակ չլինեն իշխանական քարոզչության հետ։ Այս կարճ հոդվածով ուզում եմ հենց դա անել։ Ապրածս կյանքի, բարի համբավի ու արված գործերի հիմքի վրա դրված ապագայի պատկեր առաջարկել։ Այն բավականին պարզ է, կարող եմ ներկայացնել ընդամենը 3-4 կետով։

Նախ, առաջինը և ամենակարևորը։ Մեր ժողովուրդը արդարության կարոտ է մնացել ու մենք պետք է կատարենք մեր ժողովրդի երազանքը։ Փոքրիկ խմբակը հենց այդ հիմնական խոստումով եկավ իշխանության ու անամոթաբար խաբեց բոլորիս։ Մենք բերելու ենք այդ սպասված արդարությունը։
Արժանին ու խելացին լավ դիրք է զբաղեցնելու պետական համակարգում անկախ իր ծանոթություններից ու ունեցած փողի քանակից։ Համարձակ ու հայրենասեր մարդկանց ոչ թե հեռացնելու, այլ խրախուսելու ենք ու առաջ տանելու։ Երիտասարդներին կանաչ ճանապարհ ենք տալու։ Ոչ թե դատարկելու ենք պետական բյուջեն ու լցնելու ենք սեփական գրպանները, այլ անելու ենք ճիշտ հակառակը, որովետև դա է ճիշտը, դա է արդարը և դա է մեզ պետք։ Նույնիսկ՝ մեր սեփական միջոցների հաշվին պարտավոր ենք հարստացնել մեր երկիրը։

Օգտագործելու ենք տասնամյակների ընթացքում տասնյակ երկրներում ձեռք բերված գործարար կապերը աշխարհի լավագույն ու հռչակավոր ընկերությունների հետ ու երկիրը հարստացնենք, կառուցենք և շենացնենք։ Մեր ժողովուրդը ու մեր պետությունը բազմաթիվ կարիքներ ունեն։ Ինչի՞ համար ենք աշխատել ու վաստակել, եթե չպետք է բավարարենք այդ կարիքները։ Տարիներ շարունակ տնտեսական զարգացման տեմպերով աշխարհին զարմացրել են մեր բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Հիմա գալիս է զարմացնելու մեր ժամանակը։

Երկրորդը։ Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։ Դա իմ պատվի հարցն եմ համարում։

Բացի այդ։ Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես՝ բանկային պարտքերի տակ։ Մարդը մի անգամ վարկ է վերցրել ինչ-որ մի ընթացիկ հարց լուծելու համար՝ մեքենա կամ բնակարան գնելու, որոշները՝ Նոր Տարի անելու համար։ Ու ընկել է պարտքերի անվերջ շրջանի մեջ, որովետև կարիքները չեն ավարտվում, իսկ կյանքը գնալով թանկանում է ու դժվարանում, եկամուտները՝ պակասում։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ։ Տեսնում եմ և ունեմ այդ լուծումների ճանապարհները։

Երրորդը։ Հայաստանը իրավունք չունի վատ հարաբերություն ունենալ որևէ հարևանի ու որևէ գերտերության հետ։ Պրիմիտիվ քեն քշելու ու միաժամանակ քծնելու խաբեբա ու հայերիս համար ամոթալի քաղաքականությունը դադարեցնելու ենք ընտրությունների հաջորդ իսկ օրվանից։ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կռացած «բարեկամություն» անելով իրական խաղաղություն չենք ունենա, Ռուսաստանի դեմ խարդավանքներով տարածաշրջանում մեզ անվտանգ չենք զգա, Իրանի ու Վրաստանի կենսական շահերը անտեսելով դժվար օրերի բարեկամ չենք ունենա։ Մեր ժողովուրդը վաղուց մոռացել է, թե ինչպես է լինում լավ հարաբերություններ ունենալով սեփական հարցերը լուծելը։ Մենք հենց այդպես ենք անելու՝ ոչինչ չենք ուրանալու, բայց հարցերը լուծելու ենք խաղաղությամբ ու պրոֆեսիոնալիզմով՝ մեր օգտին։

Չորրորդը։ Մենք կրկին պետք է մի մեծ ընտանիք դառնանք, ուր յուրաքանչյուրը իրական սիրո ու համերաշխության մթնոլորտում զբաղվում է իր գործով ու շենացնում հայրենի տունը։ Փոքրիկ խմբակին հեռացնելուց հետո ատելությունը պետք է արմատախիլ անենք Հայաստանից։ Կարծում եմ, որ պետք է նաև ազգովի հավաքվենք ու լրջորեն վերլուծենք այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ անցած տարիներին։ Շատ խնդիրների պատճառներ մեր մեջ ենք գտնելու և պետք է ուժ գտնենք մեր մեջ ներողություն խնդրել իրարից տեղի ունեցած արհավիրքների համար և Հայաստանը պետք է դարձնենք ամբողջ աշխարհի հայերի ամենաապահով ու երազանքի տունը։

Մեր ապագայի մասին իմ պատկերացումն ամենաընդանուր գծերով այսպիսինն է։ Իհարկե, էլի ասելիք ունեմ, ամբողջը չէր։ Առաջիկայում դեռ կանդրադառնամ այս հարցերին, կխոսեմ ավելի մանրամասն ու ծրագրային, կխոեն այս մասին նաև «Մեր ձևով» շարժման իմ գործընկերները։ Բայց ներկայացրեցի Ձեզ ամենակարևորը ու հանգիստ եմ, որ ապագայի պատկերի մասին մտածելիս, այլևս կկարողանաք համադրել առնվազն երկու տեսարան։ Մեկն այն է, որում ապրում ենք արդեն 7 տարուց ավելի։ Մյուսն այն է, որի մասին կարդացիք հենց նոր։

Ընտրությունը ձերն է։ Հասկանալի է, որ այսպես թե այնպես՝ ապագան գալու է։ Այլ հարց է, որ մենք` հայերս, այն պետք է բառի ամենալավ իմաստով, մերը դարձնենք։ Արդար, բարեկեցիկ, հարուստ, խաղաղ ու համերաշխ Հայաստանի Հանրապետության ապագան։