«Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում․ որոշել ենք շարունակել աջակցել Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին 2026 թվականին ևս». Իգոր Յուրիի Չայկա
«Ռոսսոտրուդնիչեստվան», «Եվրասիա» ԻՀԿ և Ռուսաստանի մարդասիրական առաքելության հետ համատեղ, շարունակում է իրականացնել կարևոր մարդասիրական նախագիծ, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված ընտանիքներին օգնելուն, որոնք բնակվում են Հայաստանի Հանրապետության տարբեր շրջաններում։
«Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված անձանց աջակցությունը միանվագ նախաձեռնություն չէ, այլ հետևողական ջանք։ Այսօր նախագիծը հասնում է կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված հազարավոր ընտանիքների։ Մենք տեսնում ենք, որ նման օգնությունն իսկապես անհրաժեշտ է, ուստի որոշել ենք ծրագիրը երկարաձգել 2026 թվականը ներառյալ և շարունակել սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած մարդասիրական հավաքածուների մատակարարումը։ Մեզ համար կարևոր է ոչ միայն սնունդ և անհրաժեշտ պարագաներ տրամադրելը, այլև մարդկանց ապագայի նկատմամբ աջակցության և վստահության զգացում տալը, ցույց տալ, որ Ռուսաստանը նրանց հետ է այս դժվարին ժամանակներում», - նշել է «Ռոսսոտրուդնիչեստվա» գործակալության ղեկավարի տեղակալ Իգոր Յուրիի Չայկան։
Տեղական բնակչության շրջանում օգնության մասին տեղեկատվության ակտիվ տարածման շնորհիվ, ավելացել է Լեռնային Ղարաբաղից վերաբնակեցված անձանց խնդրանքները։ Բոլոր կարիքավորներին օգնելու համար նախագծի իրականացումը երկարաձգվել է մինչև 2026 թվականը ներառյալ։ Արշավն ավարտելու համար նախատեսված բնակավայրերում գնվելու է առնվազն 2000 լրացուցիչ սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած մարդասիրական հավաքածու, որոնք պարունակում են ընտանիքների համար անհրաժեշտ ապրանքներ և սննդամթերք, ինչպես նաև 500 հավաքածու երեխաների համար։ Օգնություն կտրամադրվի բազմազավակ ընտանիքներին, կերակրող չունեցող ընտանիքներին, խնամակալներ չունեցող ընտանիքներին և իրենց թոռների խնամքը ստանձնած տատիկ-պապիկներին։
Հիշեցնենք, որ նախագծի առաջին և երկրորդ փուլերի ընթացքում՝ 2025 թվականին, հաջողությամբ գնվել է 7310 սննդամթերքով և առաջին անհրաժեշտության պարագաներով հագեցած մարդասիրական հավաքածու և 1000-ը՝ երեխաների համար։ Մինչ օրս աջակցություն է տրամադրվել ավելի քան 5000 ընտանիքի, որոնցից մոտ 700-ը ստացել են լրացուցիչ մարդասիրական հավաքածու փոքր երեխաների համար։
Այս լայնածավալ օգնության արշավն իրականացվում է «Ռուսաստանը ձեզ հետ է» նախագծի շրջանակներում, որը տեղեկացնում է օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ կողմից միջազգային զարգացումը խթանելու ջանքերի մասին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...