Ալոնսոն Ռեալում սխալվելու իրավունք գրեթե չունի. The Athletic
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն սխալվելու իրավունք այլևս չունի։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Կիրակի օրը կայացած Լա լիգայի 16-րդ տուրում «Արքայական ակումբը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթել է «Ալավեսին»։ The Athletic-ի տեղեկություններով՝ այս հաղթանակը փոքր-ինչ մեղմել է 44-ամյա բասկ մասնագետի շուրջ ստեղծված լարվածությունը, սակայն ակումբի տարբեր օղակներում, այդ թվում՝ ղեկավարության շրջանում, դեռևս կասկածներ կան Ալոնսոյի նախագծի վերաբերյալ։
Չորեքշաբթի «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի շրջանակում արտագնա խաղում ուժերը կչափի երրորդ դիվիզիոնի աուտսայդեր «Տալավերայի» հետ։ Այս խաղում հնարավոր ձախողումը կընկալվի որպես աղետ, որին կհաջորդեն լուրջ որոշումներ։
Միևնույն ժամանակ, մադրիդյան ակումբը նախընտրում է Ալոնսոյին թողնել գլխավոր մարզչի պաշտոնում այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքները թույլ են տալիս, սակայն Խաբին սխալվելու տեղ գործնականում չունի։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»