ԱՄՆ-ը դեմ է Գերմանիայի ներգրավմանը «Թրամփի ուղուն»
Օրեր առաջ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսել էր այսպես կոչված «Թրամփի ուղու», դրա հեռանկարների, ինչպես նաև Եվրամիության և, հատկապես, Գերմանիայի ներգրավման հնարավորության մասին։ Մասնավորապես, մեր տեղեկություններով, Փաշինյանը գերմանացիներին խոստացել էր բավականին լուրջ ներկայացվածություն ապահովել «Թրամփի ուղու» և հաղորդակցության ուղիների բացման մեջ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանական կողմը մասնավորապես ցանկանում է ներգրավված լինել երկաթուղու տարբեր հատվածների շինարարության և շահագործման հարցերին՝ ընդ որում շրջանցելով «Հարավկովկասյան երկաթուղու» լոգիստիկ հնարավորությունները։ Մասնավորապես, Ադրբեջանից Նախիջևան ձգվող 42 կմ-անոց հատվածը գերմանական կողմը ցանկանում է ոչ միայն ինքը կառուցել, այլ նաև շահագործել։
Նույնն էլ ցանկանում էր իրականացնել հյուսիսում։ Փաշինյանը, թեպետ նման խոստումներ է տվել գերմանական կողմին, որն առաջարկում է ներգրավել մասնավոր գերմանական ընկերություններից մեկին, նաև հայտնել է, թե հարցը կքննարկի ամերիկյան կողմի հետ, բայց ամերիկյան կողմը կտրականապես դեմ է, որ գերմանական որևէ ընկերություն ներգրավված լինի «TRIPP Company»-ի շրջանակներում, և Փաշինյանին զգուշացրել են, որ ինքնագլուխ քայլեր չանի։ Եվ վերջինս այժմ կարող է խնդիրների բախվել հենց Գերմանիայի հետ, որի իշխանությունը, նշենք, տևական ժամանակ լուրջ աջակցություն է ցուցաբերել և ցուցաբերում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը։ ԱՄՆ-ը չի ցանկանում իր շահույթները կիսել որևէ մեկի, այդ թվում՝ արևմտյան որևէ երկրի հետ և բավական նախանձախնդիր է այդ հարցում։
Լուսինե Կիրակոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...