Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը. ՀայաՔվե
սույն թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին, Ն. Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները, որոնք վերջին շրջանում իրենց գործողություններով խախտել են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնները և դարձել ուխտադրուժ, պատրաստվում են հավաք կազմակերպել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ուղղված Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Սուրբ Էջմիածնի դեմ:
• Մենք՝ որպես Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատացյալ զավակներ, հայտարարում ենք, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պառակտման, հակականոնական գործողությունների և քաղաքական շահարկումների վայր չէ։
Ուստի վաղը՝ ժամը 16:00-ից, կհավաքվենք Մայր Տաճարի բակում՝ պաշտպանելու Սուրբ Էջմիածնի միաբանության բնականոն կյանքը, Եկեղեցու կանոնական կարգը և Հայոց Եկեղեցու դարավոր միասնությունը։
Հստակ է, որ գործող իշխանության հետ նույնացող և նրա հակազգային քաղաքականությանը գիտակցաբար լեգիտիմություն հաղորդող քայլերը չեն կարող ծառայել ո՛չ Եկեղեցուն, ո՛չ ժողովրդին, ո՛չ էլ պետությանը։
Մեր այս հավաքը նպատակ ունի նաև որդիական հնազանդությամբ և աղոթական ոգով դիմելու Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով կանոնական գնահատական տալ Եկեղեցու միասնությունը խաթարող գործողություններին և կարգալույծ հռչակել Սուրբ Էջմիածնի դեմ ասպատակություն կազմակերպող ուխտադրուժ ու պառակտիչ եպիսկոպոսներին։
Կոչ ենք անում բոլոր հավատավոր զավակներին՝ մնալ խաղաղ, կարգապահ, աղոթքով լցված և թույլ չտալ, որ Սուրբ Էջմիածինը դառնա ներքին պառակտման ու արտաքին ազդեցությունների գործիք։
Սուրբ Էջմիածինը եղել է, կա և կմնա հայ ժողովրդի հոգևոր սիրտը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...