Փաշինյանն անցել է «ռուբիկոնը». Վերջին գրոհը եկեղեցու դեմ
Նիկոլ Փաշինյանին հավատարմության երդում տված տիրադավ եպիսկոպոսները հայտարարություն են տարածել՝ կոչ անելով հավաքվել Մայր Աթոռում ու պահանջել կաթողիկոսի հրաժարականը։ Ըստ եպիսկոպոսների՝ վերջին ժամանակներում Հայ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները այլևս հատել են այն սահմանագիծը, որով կարող են անդառնալի վնաս հասցնել թե՛ Եկեղեցուն, թե՛ Պետությանը և թե՛ հավատավոր ժողովրդին։ «Եկել է ժամանակը, որպեսզի մենք՝ հոգևոր դասը և հավատացյալները, կարողանանք անկեղծ լինել միմյանց հետ և խոստովանել, որ անցնող տարիների ընթացքում մեր ձայնը ոչ միայն լսելի չի եղել Եկեղեցում, այլև որևէ էական, որոշիչ ազդեցություն չենք ունեցել Եկեղեցու առաքելության իրականացման մեջ»,– նշել են նրանք։ Ըստ եպիսկոպոսների՝ Մայր Եկեղեցու այսօրվա անմխիթար վիճակը սպառնալիք է ստեղծում նաև մեր ազգային և պետական անվտանգային շահերին։ «Պատմության առջև յուրաքանչյուրս պատասխանատու ենք մեր կայացրած որոշումներով և գործերով»,– ասվում է հայտարարությունում։
Այսօր երեկոյան հավաք է լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին հրաժարականի կոչ անելու պահանջով։ Կաթողիկոսին հավատարիմ թեմերն ու հոգևորականները, նաև ընդդիմադիրների մի մեծ խումբ այդ հայտարարությունից հետո որոշել են հավաքվել Մայր Աթոռում՝ հակընդդեմ ակցիայով։ Չի բացառվում, որ բախումներ լինեն։
«Փաստի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը հակաեկեղեցական ակցիայի համար կրկին դիմել է հին ու «սիրելի» մեթոդին։ Պետական համակարգի աշխատողների հաշվին փորձ է արվում ապահովել մասնակցություն և անհրաժեշտ թվաքանակ՝ վարչական ռեսուրսի կիրառմամբ։
Ներքին գործերի նախարարությունն էլ վաղ առավոտյան մի սպառնալիք է տարածել՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր կայանալիք ակցիայի և ժամերգության ֆոնին «հորդորել զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»։ «Հակաօրինական ցանկացած դրսևորում արժանանալու է համապատասխան քրեաիրավական գնահատականի»,– ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։ Փաշինյանը, փաստացի, անցել է «ռուբիկոնը» ու հենց այսօր գնում է վճռական գործողությունների։ Թե ինչպես կպատասխանի հանրությունը, պարզ կլինի երեկոյան։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...