ՄԹ վարչապետի խորհրդականը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Լոնդոնում հանդիպել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոնաթան Փաուելի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԽ գրասենյակից:
Զրուցակիցները բարձր են գնահատել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացումը և վերահաստատել դրանք ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու փոխադարձ պատրաստակամությունը։ Արմեն Գրիգորյանն ու Ջոնաթան Փաուելն անդրադարձել են օրակարգային մի շարք կարևոր հարցերի՝ նախանշելով հետագա համագործակցության ուղիները:
Բրիտանական կողմը ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռքբերված համաձայնությունները՝ ընդգծելով, որ դրանք կարևոր քայլեր են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ: ԱԽ քարտուղարն ընդգծել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ինստիտուցիոնալիզացման կարևորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների շուրջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...