ՄԲ-ն աջակցում է ՀՀ-ի անվտանգությանն ու տնտեսական զարգացմանը․ դեսպանը հայերենով շնորհավորել է Ամանորը
Հայաստանի Հանրապետությունում Միացյալ Թագավորության դեսպան Ալեքսանդրա Քոուլը շնորհավորական տեսաուղերձ է հղել Ամանորի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեսպանի համապատասխան տեսաուղերձը տարածվել է ՀՀ-ում բրիտանական դեսպանության «Ֆեսյբուք»-ի էջում։
«Շնորհավոր Ամանոր։ Տարվա այս պահին սովորաբար մտածում ենք՝ ինչ ենք արել և ինչ ենք ուզում միասին շարունակել անել գալիք տարում»,-նշել է դեսպանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կարևոր քայլ են կատարել՝ երկկողմ հարաբերությունները բարձրացնելով ռազմավարական գործընկերության մակարդակի։ Դեսպանը նաև հիշեցրել է, որ ՀՀ-ում ՄԲ-ի դեսպանությունում բացվել է պաշտպանության բաժինը։
«Այս տարվա ընթացքում մենք ունեցանք նաև նախարարական այցեր՝ ավելի խորացնելով մեր համագործակցությունը։ Մենք շարունակում ենք աջակցել Հայաստանի անվտանգության, տնտեսական զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը՝ կրթության, գործարարության, կիբեռանվտանգության և մարդու իրավունքների ոլորտներում։ Մեծ Բրիտանիան աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ օգնելու պատրաստվել հաջորդ տարվա կարևոր իրադարձություններին՝ ներառյալ Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը, խորհրդարանական ընտրությունները և COP17-ը»,-իր տեսաուղերձում ասել է Ալեքսանդրա Քոուլը։
Դեսպանի բնորոշմամբ՝ 2026 թվականը լինելու է շատ ակտիվ, և Մեծ Բրիտանիան պատրաստ է աշխատել Հայաստանի հետ՝ հանուն խաղաղության, կայունության և բարեկեցության։
«Մաղթում եմ խաղաղ ու ուրախ տոնական օրեր և հաջողություններով լի Նոր տարի»,- եզրափակել է ՄԲ-ի դեսպանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...