Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը․ Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Ակնհայտ է, որ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմը հենց այս պահին վարում է արհեստածին Ադրբեջանը, որը չտեսնելու համար պետք է կույր լինել և՛ աչոք, և՛ մտոք։
Բացահայտ տիրույթում այդ պատերազմն արտահայտվում է մի քանի պատումային (նարատիվային) ուղղություններով՝
1․Ապալեգիտիմացնել հայերիս բնական իրավունքն՝ ապրելու Հայաստանում՝ հայերիս, իբր, «ոչ տեղաբնիկ» լինելու հանգամանքի «ապացուցմամբ», որը առաջ է մղվում երկու հիմնական հարվածային ուղղությամբ. նախ՝ «քանի որ հայերենը հնդեվրոպական լեզու է, ապա հայերը այստեղ են եկել Հնդկաստանից» (թե ինչո՞ւ ոչ Եվրոպայից՝ պարզ է, որպեսզի չհաղորդվի «պրեստիժայնություն»), և երկրորդը՝ «հայերն այստեղ են հայտնվել միայն 19-րդ դարասկզբին Գրիբոյեդովի կազմակերպած գաղթի հետևանքով»:
2․Սեգեմենտացնել՝ առնվազն երկու հատվածի պառակտել հայությանը և հայաստանցիներին, իսկ «լավագույն» դեպքում թշնամացնել միմյանց հետ, ինչը առաջ է մղվում հետևյալ հարվածային ուղղությամբ՝ «կան ռևանշիստ, անջատողական և ֆաշիստ հայեր, և նրանք են հիմնական պատճառը, որ Հայաստանն ունի բարդ հարաբերություններ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, իսկ հայության խնդիրը ոչ թե Ադրբեջանն է և Թուրքիան, այլ բացառապես վերոնշյալ խմբի հայերը»։
3․Ապալեգիտիմացնել հայկական պետականության գոյության հիմնարար իրավունքը պատմական, իրավական և այլ առումներով, որը առաջ է մղվում մի քանի հարվածային ուղղություններով՝ նախ՝ «քանի որ հայերը Հնդկաստանից են, ապա գնչուներ են, իսկ գնչուները պետականություն չեն ունեցել և չունեն», այնուհետ՝ «Հայաստանն իր այսօրվա տարածքում ոչ թե Հայաստան է, այլ Արևմտյան Ադրբեջան, ուստի ինչպե՞ս կարող է Ադրբեջանում գոյություն ունենալ Հայաստան անունով պետություն», հետո՝ «այստեղ եղել են ադրբեջանական պետական միավորներ, որոնցից ամենակարևորը Երևանի խանությունն է, իսկ հարավկովկասյան խանությունների ժառանգորդը Ադրբեջանն է», այնուհետ՝ «1918թ. հայկական պետությունը ստեղծվել է ժամանակի ադրբեջանական իշշանության բարի կամքի շնորհիվ, որը հայերին է նվիրել Երևանը, իսկ ապերախտ հայերը դրանից հետո գրավել են Սյունիքը, Վայոց ձորը և այլ տարածքներ, ուստի հիմա էլ Հայաստանի տարածքը պատմական ադրբեջանական հող է հենց ադրբեջանական տեղանուններով»։
Այս հակահայկական, կեղծ, ագրեսիվ և ծավալապաշտական պատումները, որոնց ընդամենը մի հատվածին շատ համառոտ և հնարավորին պարզ անդրադարձ կատարեցի, արհեստածին Ադրբեջանում առաջ են մղվում անխտիր բոլոր մակարդակներում՝ նախագահ և այլ պաշտոնյաներ, գիտական, ակադեմիական և կրթական հաստատություններ, ԶԼՄ-ներ և քարոզչական տիրույթ, աշխատանք միջազգային հանրության հետ և այլն»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...