Ոչ ոք չի հավատում Փաշինյանին ու իր ԱԱԾ-ին
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը պատկանող լրատվամիջոցը երեկ իբր ԱԱԾ-ից ստացած փաստաթուղթ է հրապարակել՝ պնդելով, թե Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, 80-ականներին հավաքագրվել է սովետական ՊԱԿ-ի կողմից։ Հայերեն լրացված այդ փաստաթղթից կարելի է ենթադրել, որ այն գաղտնազերծվել է 2001 թվականին: Ուշագրավը հրապարակման պահն է, որ իշխանություններն, այն էլ ՔՊ-ին պատկանող ԶԼՄ-ով են արտահոսք կազմակերպում, մինչդեռ օրեր շարունակ նույն ԱԱԾ-ն հրաժարվում էր տեղեկություն հաստատել կամ հերքել մյուս լրատվամիջոցներին։
Իսկ դա արդեն իսկ խիստ կասկածելի է, հրապարակված գրությունն էլ հասարակության լայն զանգվածներն ընդունեցին հեգնանքով, չհավատալով։ Առավել ևս, որ Եզրաս Սրբազանին մեղադրում են 1986-88թթ. ՊԱԿ-ի հետ համագործակցելու մեջ։ Հայաստանը, հիշեցնենք, այդ ժամանակ ԽՍՀՄ կազմում էր, մեկ ընդհանուր պետության մեջ։ Գրեթե նույնն է, ինչ Արարատ Միրզոյանի դեպքում, ով հավաքագրվել էր ՀՀ ԱԱԾ-ի կողմից։ Մյուս կողմից, իշխանությունների փնթի քայլերը, տոտալ անվստահությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նկատմամբ, վերջիններիս անհավասարակշռության և պոպուլիզմի պատճառով այլևս վստահություն չկա անգամ հատուկ ծառայությունների նկատմամբ, որոնք վաղուց դարձել են ոչ թե պետության, այլ մեկ անձի անվտանգության պաշտպանը։ Ուստի այս դեպքում էլ «բացահայտումը» որևէ արդյունք ունենալ չի կարող, առավել ևս, որ «փաստաթուղթը» նույնիսկ մասնագետների համար է խնդրահարույց։
Լուիզա Մուրադյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...