ՔՊ-ն մաքրելու է թեկնածուների կեսին
«Քաղաքացիական պայմանագիրն» այս օրերին գրեթե 5-6 ժամանոց նիստեր է գումարում ամենօրյա ռեժիմով՝ քննարկելով պատգամավորության թեկնածության հայտ ներկայացրած 380 անձանց դիմումները։ ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, որոշվել է ընտրական ցուցակում ներգրավել առավելագույնը 200 մարդու, իսկ հայտ ներկայացրած անձանց գրեթե կեսին մերժել, ընդ որում, այս դեպքում վճարված ընտրական գումարները չեն վերադարձվելու թեկնածուներին։
Մերժում ստացած շատ անձինք էլ կտեղավորվեն իշխանական այլ օղակներում, շատերին, սակայն, բուռն հիասթափություն է սպասում, քանի որ «Քաղպայմանագրում» որոշել են պատժել և հեռացնել որոշ թեկնածուների, մաքրել «Քաղաքացիական պայմանագրի» ընտրական ցուցակը։ Ըստ էության, Փաշինյանն այս անգամ որոշել է բացառապես ամենահավատարիմ նվիրված և իրեն երբևէ չհակաճառող անձանց տեղ տանել Ազգային ժողով և նախընտրական ցուցակներ գրում է այդ տրամաբանությամբ։ Բացի այդ, ցուցակը համակարգվելու և համաձայնեցվելու է նաև ԱՄՆ և Եվրամիության դեսպանների հետ, որոնք չեն ցանկանում երբևէ ռուսամետ հայացքներով աչքի ընկած որևէ անձի ընդգրկել «Քաղպայմանագրի» ընտրական ցուցակում։
Լիա Ավագյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...