Փաշինյանական իշխանությունը նոր արշավ է սկսելու ԶԼՄ-ների դեմ
Հայաստանի գործող իշխանությունները իրենց ընդդիմախոսների դեմ ծավալած հակաօրինական պայքարում, բռնաճնշումներում այլևս ոչնչի մեջ խտրականություն չեն դնում։ Ընդ որում, ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխող կուսակցությունում ավելի շատ լուրջ մտահոգություններ ունեն ընդդիմադիր ԶԼՄ-ների աշխատանքներից, քան նույնիսկ կուսակցությունների և քաղաքական միավորումների մեծ մասից։
Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, փաշինյանական իշխանությունը փորձում է մոլդովական սցենար կիրառել Հայաստանում, իսկ Արևմուտքը, ի դեմս Եվրամիության տարբեր ներկայացուցիչների, ոչ միայն աչք է փակում գործող իշխանությունների ապօրինությունների վրա, այլև նույնիսկ խոստացել են 12 միլիոն եվրո հատկացնել «հիբրիդային սպառնալիքների» դեմ պայքարելու համար։ Իշխանությունը հրաշալի հասկանում է, որ այս հարցում իր թիվ մեկ հակառակորդը հենց ԶԼՄ-ներն են, անկախ և ազատ խոսքը, որը պետք է ամեն գնով ճնշել։ Վերջերս Փաշինյանի մոտ նեղ կազմով խորհրդակցություն է եղել, որին մասնակցել են պաշտոնյաներ, պատգամավորներ, մամուլի հետ կապ ունեցող անձինք, հիմնադրամի ղեկավարներ, որի ընթացքում էլ քննարկվել է, թե ինչպես կարելի է փակել տարբեր լրատվամիջոցների և լրագրողների բերանը։
Ընդհուպ քննարկել են գործ սարքելու, որոշներին ձերբակալելու, վարկաբեկելու, իբր կաշառակեր ներկայացնելու առաջարկներ։ Ներկաներից մեկն էլ կոչ է արել օգտվել մոլդովական իշխանությունների փորձից և փակել տարբեր լրատվամիջոցներ՝ դրանք ներկայացնելով իբր օտարերկրյա պետությունների և ծառայությունների սպասարկու։ Որոշվել է, որ այդպիսի հանդիպումները պարբերական դարձնեն և քննարկեն հատ-հատ տարբեր լրատվամիջոցների աշխատանքը, նրանց լռեցնելու հնարավորությունները, ուստի առաջիկայում լրատվական դաշտում բավականին ծանրզարգացումներ են սպասվում։
Սոնա Գուլքանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...