Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի զավթումը
Չինաստանը կտրականապես դեմ է հանդես գալիս ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա նավերի կամայական զավթմանը և անօրինական միակողմանի պատժամիջոցների կիրառմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը՝ անդրադառնալով վենեսուելական նավթատար նավի հետ կապված միջադեպին։
«Ամերիկյան կողմի՝ օտարերկրյա նավերը կամայականորեն կալանավորելու գործողությունները լրջորեն խախտում են միջազգային իրավունքը», – ընդգծել է դիվանագետը։ Նա հավելել է, որ Պեկինը հետևողականորեն դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք չունեն միջազգային իրավական հիմք և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատ։
Արտգործնախարարության խոսնակը նշել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները, ինչպես նաև այլ պետությունների ինքնիշխանությունն ու անվտանգությունը։
Չինական կողմն աջակցություն է հայտնել Վենեսուելայի անկախ զարգացման և նորմալ միջազգային համագործակցության իրավունքին։
Դեկտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է վենեսուելական նավթ տեղափոխող պատժամիջոցների տակ գտնվող նավթատար նավի նկատմամբ հսկողություն հաստատելու մասին և նշել, որ Միացյալ Նահանգները պլանավորում է պահել նավթը։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...