Փաշինյանը խուսափել է հարյուրավոր հայերի հետ եկեղեցում հանդիպելուց
Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում երեկ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ վարչապետն անդրադարձել է նախագահի հետ հանդիպմանը քննարկված հարցերին, կառավարության առաջնահերթություններին, արտաքին քաղաքականությանը, իրական Հայաստանի գաղափարախոսությանը, TRIPP նախագծին և այլ թեմաների՝ պատասխանել հանդիպմանը մասնակիցների հարցերին։
Նշված հանդիպմանը, որ կազմակերպել է դեսպանատան և տեղի որոշ ներկայացուցիչների կողմից, շատ քիչ թվով մարդիկ են եղել։ Հայ համայնքի հիմնական ներկայացուցիչները հավաքված են եղել Սանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու մոտ, Փաշինյանին էլ հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներին՝ հրաժարվելով կենդանի շփումից։ Եվ հարյուրավոր հայեր տեսաուղերձ են ձայնագրել եկեղեցու բակում՝ իրենց բողոքը արտահայտելով Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների հալածանքների դեմ, պահանջել են դադարեցնել հոգևորականների քաղաքական հետապնդումները, ինչպես նաև ազատ արձակել գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։
Ընդհանրապես, Փաշինյանը արդեն տևական ժամանակ, արտերկիր այցելելով, հանդիպումներ է ունենում միայն իրեն լոյալ տրամադրված անձանց հետ, որոնց քշում են այդ հանդիպումներին, 1-2 ժամ նստեցնում, ստիպում, որ լսեն Փաշինյանի մտազեղումները, իսկ դրանից հետո հեռանում է՝ այդպես էլ չհանդիպելով հայ համայնքի իրական ներկայացուցիչների, ակտիվ զանգվածի հետ։ Սանկտ Պետերբուրգը, բնականաբար, բացառություն չի եղել։
Սփյուռքի հետ հարաբերություններում գործող իշխանությունները և Նիկոլ Փաշինյանը վաղուց հատել են անդառնալիության կետը, իսկ Հայ առաքելական եկեղեցու և ընդդիմախոսների դեմ բռնաճնշումներով նաև բողոքի տարբեր ակցիաներ են հարուցում Սփյուռքի գաղթօջախներում։
Ալինա Վարդանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...