Գագիկ Ծառուկյանն անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի, ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը. Իվետա Տոնոյան
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախօրեին գյումրեցի բլոգեր Արթուր Ադամյանը սոցիալական ցանցերում հրապարակել էր տեսանյութ՝ դիմելով բարերարներին, այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանին, և խնդրել տոներին ընդառաջ գյումրեցիներին մենակ չթողնել:
Քանի որ Գյումրին և գյումրեցիները միշտ առանձնահատուկ նշանակություն են ունեցել Գագիկ Ծառուկյանի համար, նրա հանձնարարությամբ այսօր ես և գործընկերներս Գյումրիում էինք: Հանդիպել ենք Արթուրի հետ, քննարկել գյումրեցի երեխաների համար նախատոնական այս օրերը էլ ավելի հիշարժան դարձնելու հնարավոր տարբերակները: Մեր քննարկման արդյունքներն արդեն իսկ ներկայացվել են Գագիկ Ծառուկյանին և առավել քան վստահ եմ, որ նա անելու է հնարավոր ամեն բան, որ գյումրեցի մանուկների ցանկությունը կյանքի կոչվի ու Ամանորն ու Սուրբ Ծնունդը տոնական մթնոլորտում դիմավորեն բոլորը:
Գյումրին երբեք միայնակ չի եղել և չի լինելու, և տոներին ընդառաջ դա զգալը հատկապես կարևոր է։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը