Եվրոպական միությունը փլուզման վտшնգի տակ է. Օրբան
Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ՝ ներկայիս ղեկավարության սխալ որոշումների պատճառով, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը «Magyar Nemzet»-ին տված հարցազրույցում` Ведомости-ի փոխանցմամբ։
Օրբանի խոսքով՝ Եվրոպան ներկայումս գտնվում է քայքայման վիճակում. որոշումները կայացվում են Բրյուսելում, բայց ավելի ու ավելի հաճախ չեն իրականացվում ազգային մակարդակով։ Նա նշել է, որ նախ մեկ երկիր, ապա երկուսը, ապա եւս մեկը մերժում է համաեվրոպական որոշումները՝ խաթարելով միության կառավարումը և ամրապնդելով կենտրոնախույս միտումները։
Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մասին խոսելով՝ Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Եվրոպան փաստացի բաժանվել է «պատերազմի կուսակցության» և «խաղաղության կուսակցության»։ Նա պնդել է, որ հակամարտության շարունակմանը կողմնակիցները կորցնում են իրենց ազդեցությունը, սակայն սրացումը չի դադարեցվել։ «Բրյուսելը պատերազմի մեջ է, Հունգարիան խաղաղություն է ուզում», - ընդգծել է Օրբանը։ Նրա կարծիքով՝ պատերազմն այժմ ավելի մոտ է, քան խաղաղությունը։
Նա նաև ուկրաինական հակամարտությունը կապել է Արևմտյան Եվրոպայում ավելի խորը քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամի հետ։ Օրբանի խոսքով՝ ԵՄ-ն սկսել է կորցնել մրցունակությունը դեռևս 2000-ականներին, և ֆինանսական ճգնաժամից հետո կայացված անհաջող որոշումները միայն արագացրել են դրա անկումը։ Մինչդեռ Եվրոպայի տնտեսությունը մի ժամանակ համեմատելի էր ԱՄՆ-ի տնտեսության հետ, այսօր, ըստ Հունգարիայի վարչապետի, ԱՄՆ-ն կտրուկ ամրապնդվել է, մինչդեռ Եվրոպան «սահում է ներքև»։




















Accor-ը ընդլայնում է Mövenpick-ի ներկայությունը Հայաստանում՝ նոր լեռնային հանգստավայր բացելով Դիլիջա...
Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս Չիլինգարյան
Հայաստանի իշխանությունները Բաքվի՞ց են հրահանգներ ստանում՝ քաղաքական հետապնդումներն ուժեղացնելու համ...
«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրակ...
Սոցփաթեթի կառուցվածքը պետք է փոխվեր, և արդյունքները կլինեին ավելի գոհացուցիչ. Հրայր Կամենդատյան
Նոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է
Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում
ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»
«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր Կամենդատյան
«Ոչ ոքի հրավիրատոմս չի ուղարկվել, բոլորը կարող են միանալ սահմանադրության պաշտպանությանը». Շուշանյան
...