Փաշինյանին ոչ Հայկ Սարգսյանն է պետք, ոչ՝ նրա հարազատները
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը։ Վարչությունն օրեր առաջ էլ մերժել էր «շիշ բռնողի» թեկնածությունը։ Հայկ և Նաիրի Սարգսյանները, ինչպես նաև նրանց հայրը՝ տարիներ առաջ Միասնական սոցիալական ծառայության ղեկավարի պաշտոնը զբաղեցրած, կոռուպցիոն հոդվածներով մի քանի տարի բանտում անցկացրած Զարեհ Սարգսյանը, Փաշինյանի ամենամտերիմ մարդկանցից են, նրա հետ երկար ճանապարհ են անցել։
2018 թ․ իշխանափոխությունից հետո էլ Զարեհ Սարգսյանի որդիներից մեկը դարձավ Փաշինյանի օգնական, մյուսը՝ ՊՎԾ պետի տեղակալ, ապա նաև պատգամավոր։ Հայկ Սարգսյանը վերջին շրջանում խնդիրներ ուներ ԱԺ նախագահի հետ, պնդում է, թե կազինոների դեմ իր բերած օրինագծերից հետո իր դեմ արշավ է սկսել։ Եղբայրները դժգոհ են ՔՊ վարչության որոշումներից, պատրաստվում են բողոքարկել դրանք։ Բայց փաստն այն է, որ նման որոշումները կայացվում են Նիկոլ Փաշինյանի մակարդակով, ով էլ ցանկանում է ազատվել Սարգսյանների՝ իրեն ճնշող ներկայությունից։
Օրեր առաջ էինք կանխատեսել, որ Նիկոլ Փաշինյանը հեռացնում է Զարեհ Սարգսյանի «կլանը»։ Առաջիկայում էլ քննարկվելու է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանին պաշտոնանկ անելու հարցը։ Վերջինս էլ ՔՊ-ում հայտնվել է Սարգսյանների շնորհիվ, ազգակցական կապ ունի նրանց փեսայի հետ։ Թե որն է պատճառը, որ Փաշինյանը հեռացնում է իր մերձավոր զինակցին, հայտնի չէ, բայց փաստ է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի ցանկանում իր կողքին տեսնել նախկին օգնականին, իր շիշը բռնողին և նրանց հորը։
Անի Ղուկասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը