Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան․ Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
Սիրելի հայրենակիցներ,
Այն նույն գիշերը, երբ Վաշինգտոնում հռչակագիր ստորագրվեց, ես հայտարարեցի, որ եթե այդ փաստաթուղթը ԱՄՆ-ի և ՀՀ-ի հարաբերությունների մասին է, ապա Ադրբեջանի նախագահը չպետք է այն ստորագրեր։
Մինչդեռ պարզվեց, որ դա Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված հռչակագիր է՝ Ադրբեջանին անխոչընդոտ միջանցք հանձնելու մասին, իսկ ԱՄՆ նախագահը հանդես է եկել որպես այդ գործարքի վկա։
Եվ ահա, Ադրբեջանի ԱԳ նախարարի այսօրվա հայտարարությունն այն մասին, որ «Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է TRIPP-ի պարտավորությունների ամբողջական կատարում» գալիս է հաստատելու մտահոգությունները, որոնք ես օգոստոս ամսից բարձրաձայնում եմ։
Հայաստանի Հանրապետությունը միջանցք տալու պարտավորություն է ստանձնել և քայլեր է ձեռնարկում այդ ուղղությամբ, իսկ Ադրբեջանը սպասում է և ժամանակ առ ժամանակ հիշեցնում ՀՀ իշխանություններին միջանցքի պարտավորության մասին։
Ստացվում է, որ բացի նոր Սահմանադրություն ընդունելուց, խաղաղության պայմանագրի նախապայմաններից է նաև Սյունիքով միջանցքի տրամադրումը։
Սա է մեր իրականությունը.
Հայաստանի իշխանությունները միջանցք են տալիս Ադրբեջանին այն պարագայում, երբ չկա Լաչինի միջանցքը, չկա Արցախը և Արցախում ապրող հայեր չկան…
Մենք հնարավորություն ունենք մեզ խաբող մարդկանց փոխել նոր մարդկանցով, և դա անելու ենք սպասվող ընտրություններով:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը