Հանրայինը չի ցուցադրելու կաթողիկոսի ուղերձը
Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել է Ամանորի ծրագիրը, որտեղ ընդգրկված չէ կաթողիկոսի ուղերձը։ Ըստ Հանրայինի կայքում տեղադրված դեկտեմբերի 31-ի եթերացանկի՝ ժամը 22-ի հատվածում ուղերձներ են հղելու նախագահն ու խորհրդարանի խոսնակը, իսկ տարեմուտին՝ 23:40-ին, նախատեսված է միայն վարչապետի ուղերձի հեռարձակումը։
Նախորդ երկու տարիներին Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվել էր կաթողիկոսի ուղերձը տարեմուտին՝ երկրի ղեկավարի շնորհավորանքից առաջ, հեռարձակելու երկարամյա ավանդույթից։ Մայր Աթոռին առաջարկվել էր Վեհափառի խոսքը եթեր հեռարձակել ժամը 22-ի հատվածում, Էջմիածինը մերժել էր այս առաջարկը։ Իսկ այս տարի ընդհանրապես Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը չեն էլ ներառել Հանրայինի եթերացանկում։
Եկեղեցի–Փաշինյան դիմակայությունն արդեն անցել է բավականին թեժ փուլ, և Փաշինյանը ամեն ինչ անում է Հայ առաքելական եկեղեցու Հայրապետի անունը սղելու, նույնիսկ պատարագների ժամանակ չկարդալու համար։ Վաղն էլ նա պատարագի է մասնակցելու Գառնու եկեղեցում, տեսաուղերձ է տարածել, թե «իր ակնկալիքն այն է, որ Կտրիճ Ներսիսյանի անունը չհնչի պատարագի ժամանակ»։
Այս դրվագը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանը վճռական է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր գործողություններում, հետդարձի որևէ քայլ չունի։ Եվ պատճառը, ըստ ամենայնի, արտաքին ազդեցությունն է, այլ ոչ իր հոգևոր պահանջմունքները։ Արդյոք Հայ առաքելական եկեղեցին և հավատացյալները կունենա՞ն բավարար վճռականություն՝ հակազդելու Փաշինյանի ապազգային իշխանությանը. հուսով ենք՝ այո։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը