ՔՊ-ն քեֆ է արել՝ առանց Սարգսյան եղբայրների
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարությունը գրեթե ողջ կազմով նախօրեին հավաքվել է Արտաշատի «Ադանա» ռեստորանում՝ տարեվերջյան քաղաքական ժողով անելու։ Մասնակցել են կառավարության անդամները, պատգամավորներ, Երևանի քաղաքապետը, մարզպետներ, քաղաքապետներ, վարչության անդամներ՝ «Քաղպայմանագրի» հիմնական կորիզը՝ մի քանի հարյուր հոգի։ Իսկ արդեն ժողովից հետո քպականները մի լավ քեֆ են արել՝ ճանապարհելով 2025 թվականը։
Ուշագրավ է, որ տարեվերջյան այդ ժողովին ու խնջույքին չեն մասնակցել Հայկ և Նաիրի Սարգսյանները։ Հիշեցնենք, վերջիններիս գրանցումը խորհրդարանական ընտրությունների ընտրացուցակում մերժել են, և եղբայրները, ինչպես նաև նրանց հայրը, խիստ նեղացած են Նիկոլ Փաշինյանից։ Փոխարենը Արտաշատ էին մեկնել ՔՊ այլ անդամներ, որոնց ևս մերժել են գրանցել ընտրական ցուցակներում։ Ժողովին, ապա և խնջույքին մասնակցել է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ում անունը կրկին չի լինելու ՔՊ ընտրական ցուցակում։
Արշակյանը ևս նեղացած է ՔՊ-ից և հայտարարել էր, թե տեղափոխվելու է մասնավոր հատված, բայց տարածված տեսանյութերում և լուսանկարներում Արշակյանի բավականին ջերմ դիմավորումը, շփումները վկայում են, որ վերջինս կարողացել է կարգավորել իր հարաբերությունները Նիկոլ Փաշինյանի հետ։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ Արշակյանը մասնավոր հատված այդպես էլ չտեղափոխվի, այլ տեղափոխվի գործադիր՝ այլ բարձր պաշտոնի, թեպետ ոչ ԲՏԱ նախարար։Մխիթար Հայրապետյանի անունն էլ չի լինելու ընտրական ցուցակում, բայց նա կմնա իր պաշտոնին։
Աննա Մարգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը