«Գրավը շատ մեծ էր, բայց սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար». Նարեկ Կարապետյանը` հորեղբոր խափանման միջոցի մասին
Անկեղծ ասեմ՝ սպասելի չէր ու դրանով նաև շատ ուրախալի էր։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանքը տնային կալանքով և գրավով փոխարինելու դատարանի որոշմանը։
«Տեսել եք երևի, որ շատ տեղերում իրադարձություններ են տեղի ունենում, օրինակ, Տաշիր քաղաքում հրավառություն էին մարդիկ կազմակերպել, շնորհավորանքներ ենք ստանում, շատ ոգևորված ենք մարդկանց վերաբերմունքից ու այն աջակցությունից, որը զգում ենք»,–ասաց նա։
Հարցին՝ որքա՞ն գրավ է կիրառել դատարանը, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. «Գրավը բավական մեծ է, շատ մեծ գրավ են կիրառել, նաև սահմանափակել են բոլոր տեսակի շփումները, միայն ընտանիքի շատ նեղ շրջանակի է թույլատրված տեսակցել նրան, օրինակ, ես իրավունք չունեմ տեսակցելու։
Սա առաջին քայլն է, սա շատ մեծ քայլ է մեր հաղթանակի համար, այն հաղթանակի համար, որի համար պայքարում է Սամվել Կարապետյանը, որի համար պայքարում ենք բոլորս։ Ու այս քայլով մենք պետք է հասնենք այն հասարակությանը, այն երկրին, որտեղ տեղ չկա պառակտմանը, որտեղ համախմբություն է լինելու, համախմբված հասարակություն ենք ունենալու և որտեղ մենք զգալու ենք որպես ուժեղ երկրի քաղաքացի մեզ։ Այս ամբողջ պայքարը դրա համար է։
Մեր հայրենակիցներին ես ուզում եմ վստահեցնել, որ եթե մենք իրար հետ ճիշտ ձևով աշխատենք, մենք հաստատ հասնելու ենք մեր ուզած Հայաստանին։ Շատերի հետ շփվում ենք և տեսնում ենք, որ համարյա թե բոլորի կարծիքը Հայաստանի ապագայի հետ կապված նույնն է, և մենք այդ ապագային բոլորս իրար հետ պետք է հասնենք աշխատանքով և ակտիվ պայքարով։ Որպեսզի կարողանանք վաղը մյուս օր մեզ համարենք ուժեղ երկրի քաղաքացի և վստահ եմ, որ Սամվել Կարապետյանը կկարողանա մեզ տալ այդ իրավունքը։ Նրանով, նրա հետ մեր հասարակությունը կկարողանա հասնել դրան»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը