Փաշինյանը ինքնամոռաց շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը, քանի որ մինչև ընտրական գործընթացների մեկնարկը նրան անհրաժեշտ է ապահովել որոշակի «հաղթանակներ»․ Արմեն Հովասափյան
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ամանորյա խումհարից դուրս գալուց հետո՝ երեկ երեկոյան, մենք ականատես դարձանք մի հակաքրիստոնեական պերֆորմանսի, որն ավելի շատ հիշեցնում էր «սատանայի հետ գործարքի» գնալու ակտի ստորագրում։
Նիկոլ Փաշինյանը բացահայտ քաղաքական դեմարշ է սկսել եկեղեցու և Վեհափառի դեմ՝ ակնհայտորեն չարաշահելով իրեն օրենքով տրված լիազորությունները։
Այս ամենից բացի՝ ակնհայտ է, որ Փաշինյանը փակուղում է․ նրա գործողություններն ու քայլերի հաջորդականությունը ոչ մի տրամաբանություն ու շաղկապվածություն չունեն։
Բացատրեմ։
Ի սկզբանե այս պիղծ գործընթացը սկսվել էր այն պնդմամբ, թե իբր Կաթողիկոսը «խախտել է կուսակրոնության ուխտը», ինչը, ըստ օկուպանտների, լրջագույն պատճառ էր, որ նա հեռացվի Լուսավորչի գահից։ Կարճ ժամանակ անց այս թեզը շատ «պլավնո» դուրս եկավ օրակարգից։ Այս դատարկ պնդմանը, որը շատ արագ մոռացվեց, սկսեց փոխարինել մեկ այլ՝ էլ ավելի մարազմատիկ և լկտի ցինիզմով համեմված մոտիվ․ իբր 1999 թվականի Կաթողիկոսի ընտրությունը կեղծվել է։
Սրան զուգահեռ Նիկոլն ու տասը տիրադավները առաջ են տանում գաղափարազուրկ մի թեզ, թե «Կաթողիկոսը պետք է հանգստի կոչվի», սակայն չկա ոչ մի հիմնավոր պատճառ, թե ինչու՞։
Իրականում այս ամենը նիկոլական մանևրում է, կապրիզ, որով փորձ է արվում վերջնականապես պառակտել ու ապականել եկեղեցին։
Ի դեպ, ևս մի կարևոր նկատառում․ Փաշինյանը ինքնամոռաց շտապում է վերջնականապես «փակել» եկեղեցու հարցը, քանի որ մինչև ընտրական գործընթացների մեկնարկը նրան անհրաժեշտ է ապահովել որոշակի «հաղթանակներ»։ Ուստի նա շնչակտուր կերպով ձեռնարկելու է հնարավոր ու անհնար, անտրամաբանական ու հակազգային քայլեր, այլ բան է, որ փաստացի ողջ գործընթացը տապալված է և մնացել է «պրիոմի» տակ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը